«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակության այցին՝ Բալի։ Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորները 8 օրով պետբյուջեի հաշվին գնեցել են շրջագայության։
Քպական պատգամավոր Էմմա Պալյանն իր ելույթում հակադարձեց. «Ինչպես գիտենք, ԱԺ-ի նախագահի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ինդոնեզիայում և մասնակցել է միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին։ Նախատեսված են առանձին հանդիպում-քննարկումներ այլ կարևոր թեմաների շուրջ։ Տիկին Մանուկյան, հիշեցնեմ, որ դիվանագիտական այցերը, որոնք Դուք որակում եք որպես շրջագայություն, մեծ նշանակություն ունեն մեր երկրի համար»։
Արեգնազ Մանուկյանն Էմմա Պալյանի ելույթին դահլիճից միջամտելու համար երկու նկատողություն ստացավ, այնուհետև դուրս եկավ դահլիճից։