Այսօր ֆեյսբուքում ինչ-որ գովազդ բերեց Temu -ից․․․ հետաքրքրության համար սեղմեցի եւ հոպա՜։
Տեսնում եմ՝ Քպ-ի դրոշը հանգիստ վաճառվում է։ Ասացի՝ լավ, հասկանանք սա ո՞նց է հայտնվել այստեղ։
Գրեցի Temu-ի օգնության բաժին ու փորձեցի պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ 8 տարեկան կուսակցության դրոշը վաճառվում է հարթակում, իսկ 136 տարվա պատմություն ունեցող կուսակցության դրոշը՝ ոչ։
Ու պարզվեց՝ ամեն ինչ ավելի զվարճալի է։
Փաստորեն Քպ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից, իսկ դրանից հետո Temu-ի համակարգը դա ավտոմատ ներառել է իր ապրանքների ցանկում։
Այսինքն՝ հիմա արդեն կուսակցության «միջազգային ճանաչման» չափանիշներից մեկը, երևի, այն է՝ Temu-ում առանձին ապրանք ունե՞ս, թե՞ չէ :
Գալուստ Նանյան, լրագրող









