Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան ազգայինի առնչությամբ. Լիլիթ Գալստյան

24/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ՔՊ-ական որոշ շրջանակներ շարունակում են մոլորեցնել հասարակությանը, թե իբև մշակութային կազմակերպությունների ազգային կարգավիճակը պահպանվել է։ Մոլորեցնող է․․․

Հիմնավորեմ․

1․ Նախ, Կառավարությունն ինքը՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» նախագծի հիմնավորմանն մեջ՝ «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններին վերաբերող դրույթներում «Ազգային» բառը «Պետական» բառով փոխելու պատճառ նշվում է հետևյալը․

«Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին»:

Կառավարության ներկայացրած հիմնավորման անհեթեթեությանն ու անտրամաբանությանը անդրադարձել է նաև ԱԺ փորձագիտական եվ վերլուծական վարչությունը՝ այս առնչությամբ տրված եզրակացության մեջ մասնավորապես նշելով՝

«Վերոնշյալից /կառավարության հիմնավորումից/ հասկանալի չէ, թե ինչն է հիմք հանդիսացել այն պնդման համար, թե «ազգային» բառը չի արտացոլում եզակիություն, կարեւորություն, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորում:

2․Կառավարության մյուս առաջարկի՝ մշակութային կազմակերպություններն ըստ մարզային և համայնքային/տարածքային, տեղային/ կարգավիճակի տարանջատելը ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունը նույնպես գնահատել է որպես օրենքից չբխող անիմաստություն, նշելով՝

«Նման մոտեցում մշակութային կազմակերպությունների հարցում Օրեքնով չի նախատեսվում ներդնել»։

3․Ամենակարևորը՝

Ահա մինչ այժմ գործող օրենքում օգտսգործող հոդվածը, որը կարգավորում էր և սահմանում մշակութային կազմակերպությունների կարգավիճակը, այդ թվում ԱԶԳԱՅԻՆ-ի շնորհման չափանիշները։

Հոդված 26.1.Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը

  1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:
  2. Գործող և նոր ստեղծվող կազմակերպություններին սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Ազգային» կարգավիճակ շնորհվում է`

1) այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը.

2) նոր ստեղծվող այն պետական կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները:

  1. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։
  2. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով։

Ահա նույն հոդվածի նոր խմբագրումը, ուր «Ազգայինը»

փոխարինել են «համապետականով»՝

ՀՈԴՎԱԾ 12. ՕՐԵՆՔԻ 26.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՇԱՐԱԴՐԵԼ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ՝

«Հոդված 26.1 Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը

1․Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ։

2․«Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզային բնակչության մշակութային պահանջմունքները։

3․«Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքային բնակչության մշակութային պահանջմունքները։

Ակնհայտ է, որ Նոր խմբագրմամբ ազգային կարգավիճակի իրավական որեվէ կարգավորում չկա, հետեվաբար մշակութային կազմակերպություններն այդ կարգավիճակն ունենալու իրավական հիմքերից զրկվել են։

4․ Նույնքան անհստակ է, իրավական որոշակիություննից զուրկ անցումային դրույթների 3-րդ կետը, որն ասում է․

«Հոդված 15. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և ստեղծվող ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը»։

Տվյալ կարգավիճակից բխող որևէ իրավական կարգավորման բացակայության պայմաններում/լիազորություն, պարտականություն, չափանիշներ/ սրանք ի՞նչն են պահպանում․․․․

Մեկ անգամ էլ բարձրաձայնեմ՝ Ազգայինի և պետականի կեղծ ու հակագիտական, հակադրությունը հանգեցրել է անհեթեթ, ոչ իրավական և ոչ տրամաբանական լուծման և մշակութային կազմակերպությունների համար սահմանվել են համապետական, տարածքային և տեղային կարգավիճակներ։ Պետականը մարզայինը կամ համայնքայինը կազմակերպաիրավական ձև է, ոչ թե՝ կարգավիճակ։ Մշակութային կազմակերպության դերակատարությունը կամ կարգավիճակը վարչական տարածքով կամ լոկացիայով պայմանավորելը ապսուրդ է և խտրական մոտեցում։

Այս տրամաբանությամբ վաղը ունենալու ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական համապետական պետական ոչ առևտրային թատրոն, Ազգային ակադեմիական համապետական պետական երգչախումբ կամ Երևանի պատանի հանդիսատեսի համապետական պետական թատրոն։

ՀՀ Սահմանադրությունը ևս ամրագրվել է «ազգային» եզրույթը:

Սահմանել է. «ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը»:

Ավելին, Սահմանադրությամբ անգամ «պետական անվտանգության» եզրույթը փոխարինված է, հիմնականում՝ «ազգային անվտանգության» եզրույթով, քանզի այն հիմնադրույթն է հիմք ընդունվել, որ «ազգային» եզրույթը առավել ընդգրկում է և անշուշտ ներառում է նաև «պետակամ» եզրոյթի բովանդակությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Հաջորդ գրառումը

Իրանի ԱԳՆ-ից բողոք են հայտնել Ադրբեջանին՝ որոշ շրջանակների ոչ պատշաճ վերաբերմունքի համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026
Նորություններ

24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման

15/05/2026
Միջազգային

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ վերջին զեկույցը ամոթալի հարված է ժողովրդավարությանը. Ռոբերտ Ամստերդամ

15/05/2026
Նորություններ

Քոչարյանին նստացնելու և թալանը հետ բերելու կեղծ թեզերը. Էդմոն Մարուքյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանի ԱԳՆ-ից բողոք են հայտնել Ադրբեջանին՝ որոշ շրջանակների ոչ պատշաճ վերաբերմունքի համար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

15/05/2026

Հետաքրքիր զգացողությամբ ձեռքս վերցրի գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը, որը վերջերս տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում:Ընթերցողի միտքը կլանող...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական