Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Թող հրապարակե՛ն ապրիլյանի մարտերի մասին այսպես կոչված զեկույցը, ու դրանով էլ կբացահայտեն տարիներով տարածած իրենց մունդռիկ ստերը։ Այդ ժամանակ կերևա, թե ում ջանը կփշաքաղվի։
Եթե մի հանձնաժողով էլ Նիկոլի վարած քաղաքականությունն ու խայտառակ պատերազմը ուսումնասիրի, դրա զեկույցից նույնիսկ Մերուժան Արծրունու, Հուդայի ու Բրուտոսի ջանն էլ փշաքաղվի՝ հանդերձյալ աշխարհում։
հ.գ.
«Դավաճություն՝ առանց սահմանների կամ անսահման դավաճանություն» ՍՊԸ բացեք, ավելի սազական կլին»,֊գրել է Զաքարյանը։