Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քննարկում ենք ճանապարհի հարցը, որով գոնե սնունդ մտնի գյուղ. Շուռնուխը, Որոտանն ու Բարձրավանը փակուղում են հայտնվել

26/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ գիշերվանից, ինչ ադրբեջանցիները փակել են Գորիս–Կապան ճանապարհը, Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը զրկվել են Գորիսին եւ Կապանին կապող հիմնական ճանապարհներից, իսկ այլընտրանքային ճանապարհներն այնպիսի վիճակում են, որ գյուղացիները դրանցից օգտվել առայժմ չեն կարող։

«Անտառի մոտով դեպի Տաթեւ տանող դաշտամիջյան ճանապարհներ կան, բայց շատ վատ պայմաններում են, էդտեղով հնարավոր չի, որ «Շտապօգնության» մեքենա կամ ուրիշ մեքենա գնա, միայն ամենագնաց մեքենաներով ա հնարավոր շարժվել։ Դրա համար էլ շարժը փակվել է հիմա։ Մարդիկ գնում, դրսից են սնունդ գնում, բայց դե դեռ չեն կարող»,– NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բարձրավան գյուղի վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանը։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ կարելի է ասել՝ իրենք շրջափակման մեջ են ընկել։

«Այլընտրանքային ճանապարհ ունենք նախագծով, որը Կարմիր Խաչը ֆինանսավորեր, հրաժարվեց։ Հիմա սահմանապահ զորքերի հետ քննարկում ենք նման ճանապարհի հարցը, որով գոնե սնունդ մտնի, կամ, աստված չանի, հիվանդի տեղափոխման կամ էվակուացիայի հարց լինի»,– ասել է Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ գյուղի հատվածում իրավիճակը նորմալ է։

Արշակյանի խոսքով՝ գյուղի այլընտրանքային ճանապարհը կարգի բերելու համար 10-15 օր անհրաժեշտ կլինի։ 

Որոտանն գյուղը նույնպես ունի այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, դժվարանցանելի է, գյուղացիները դրանից օգտվել չեն կարողանում։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի տեղեկություններով՝ այսօր Որոտան ռուս խաղաղապահներ են հաց հասցրել։  

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։ Այս պահին Կապան–Գորիս ավտոմայրուղին Որոտան գյուղի մոտից փակ է, Կապանի քաղաքապետի հաղորդմամբ՝ բանակցություններ դեռ չեն ընթանում, դրանք նախատեսվում են այսօր ավելի ուշ։ 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ․ Էրիկ Ալեքսանյան

Հաջորդ գրառումը

Արմեն Գևորգյանի փաստաբանը հերքում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Հաջորդ գրառումը

Արմեն Գևորգյանի փաստաբանը հերքում է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական