Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քըլըչդարօղլուի պատկերացմամբ՝ «թյուրքի ճանապարհը» չի անցնելու «Զանգեզուրի միջանցքով» և շրջանցելու է Ադրբեջանը

10/05/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքական «Gazetepusula.net» լրատվամիջոցի վերլուծաբան Քենան Բիլիզն անդրադարձել է Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած «Մետաքսի ճանապարհի» ծրագրին:

Քըլըչդարօղլուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդն է ու այժմ ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված է իբրև նախագահի միասնական թեկնածու մայիսի 14-ին Թուքրիայում կայանալիք համապետական ընտրություններում։

Բիլիզը նախկինում եղել է Էրզրումի նահանգի Յակուտիյեի շրջանի ՏԻՄ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Պարբերականում թուրքատառ ադրբեջաներեն հրապարակման մեջ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քըլըչդարօղլուի վերոնշյալ ճանապարհի քարտեզի գծագրման մեջ Ադրբեջանը չի եղել և այդ իսկ պատճառով այն որակել է «անհարգալից» քարտեզ:

Հոդվածի հեղինակը ներկայացրել է նաև Ադրբեջանում Քըլըչդարօղլուի խոսքերի ստացած արձագանքը:

Մասնավորապես ադրբեջանական «Musavat» թերթի հոդվածագիր Այգյուն Մուրաթհանլըն «Քըլըչդարօղլուն ինչու՞ չի սիրում Ադրբեջանը» հրապարակման մեջ քննադատել է  թուրք ընդդիմադիր կուսկացապետին` նշելով, որ 75 տարվա կյանք ունեցող Մետաքսի ճանապարհի անվան տակ նա ի ցույց է դրել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ.

«Ադրբեջան չկա, Բաքու չկա: Թուրանի ճանապարհը, որտեղ Ադրբեջան չկա, դավաճանություն է թուրքական աշխարհի հանդեպ»,- ընդգծել է Մուրաթհանլըն:

Ապա փորձելով բացատրել Քըլըչդարօղլուի քայլերը՝ ադրբեջանցի հոդվածագիրը գրել է. «32 տարի Իրանը գործում է թուրքական և մուսուլմանանական աշխարհներին, ինչպես նաև Ադրբեջանին թուլացնելու համար: Իրանը Հայաստանին ամեն կերպ աջակցում է, ադրբեջանական բանակի դեմ նրանք միասին են պատերազմում: Այսպիսով Քըլըչդարօղլուն մեկն է Իրանից, ով ընկել է երազանքների գիրկը և գծում է Թուրանի ճանապարհը»:

Ըստ Մուրաթհանլըի՝ թուրք քաղաքական գործիչը Թուրանի նման քարտեզ ցույց տալով բացահայտ ասել է, որ նախագահ դառնալու դեպքում աջակցելու է Իրանին Զանգեզուրի  հարցում:

Իսկ հոդվածի վերջում վերլուծաբանը վստահություն է հայտնել առ այն, որ մայիսի 14-ին «ԺՀԿ» առաջնորդին թուրք ազգը կտապալի՝ ազգին որակելով «Թուրանի պահապաններ»:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն  «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերնագրով  Twitter-ում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։

Ծրագրի համաձայն ճանապարհը չի անցնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» և շրջանցելու է Ադրբեջանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանական ընկերությունները 21 տարում Թուրքիայում 11.5 մլրդ դոլարի ներդրում են արել

Հաջորդ գրառումը

Պուտինը վերականգնել է Վրաստանի քաղաքացիների՝ առանց վիզայի Ռուսաստան մուտքը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է տարածվել

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Նորություններ

Իրանցիները կշարունակեն խափանել թշնամիների դավադրությունները. ծովակալ Թանգսիրի

01/02/2026
Միջազգային

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի տարբեր շրջանների վրա. Բաղայի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Պուտինը վերականգնել է Վրաստանի քաղաքացիների՝ առանց վիզայի Ռուսաստան մուտքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական