Տեղեկությունը մարտի 18-ին զետեղված էր “Ենի Չաղ” թերթում: Ըստ թուրքական թերթի “Լեռնային Ղարաբաղի ազատագրումից” հետո պարզվել , որ հայերը բազմաթիվ քաղաքներում “ավերել են ադրբեջանական մշակութային արժեքները քաղաքներում “ավերել են ադրբեջանական մշակութային արժեքները քաղաքներում “ավերել են ադրբեջանական մշակութային արժեքները”, որոնցից է եղել Շուշին, հունվարին Իլհամ Ալիևն այցելել է Շուշին և նրա հրահանգով քաղաքի պողոտաներից մեկը կոչվել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի անունով:
Թեև “Ենի Չաղ”-ը չի նշել, սակայն Ալիևը Շուշիում եղել էր հունվարի 19-ին, ուղեկցությամբ “Թյուրքալեզու հանրապետությունների համագործակցության խորհուրդի” գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի և համանման այլ կազմակերպությունների ղեկավարների: Այնտեղ նա Շուշին հռչակել էր “մշակութային մայրաքաղաք”: Նրան հավելել էր Ամրեևը, ասելով՚. “Ամեն տարի որևէ քաղաք հռչակում ենք թյուրքական աշխարհի մայրաքաղաք, առաջարկում եմ 2022-ին, որպես այդպիսին, մայրաքաղաք հռչակել Շուշին”:
Ինչպես երևում է, Շուշին, Կ. Պոլսո “Ակօս” շաբաթաթերթի բնութագրմամբ Շուշիին առանց որևէ կրակոցի տիրացած ադրբեջանցի հրոսակը քաղաքի հետ սկսել է յուրացնել նրա մշակութային արժեքները: