Հարգելի՛ ԿԳՄՍ նախարարություն
Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան և Համահայկական Վերնախորհուրդ՝ Սենատը, որպես Հայաստանի գիտական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմամբ մտահոգված կառույցներ, իրենց խոր մտահոգությունն են հայտնում Սիսիանի «Զորաց քարեր» աստղադիտարանի հնարավոր քանդման վերաբերյալ։
«Զորաց քարեր» աստղադիտարանը», որ սխալմամբ ներկայացվում է որպես «Զորաց քարեր» բնակատեղի», իրականում հանդիսանում է հնագույն աստղադիտարան՝ կառուցված աստղագիտական դիտարկումների նպատակով։ Նրա կառուցվածքային առանձնահատկությունները, քարերի դիրքը և միջազգային գիտական հաստատումները վկայում են, որ այն ծառայել է որպես դիտակետ՝ երկնային մարմինների շարժը ուսումնասիրելու համար։
«Քարահունջ», «Քարենիշ», «Քարունջ», «Զորաց քարեր», «Զօրաց քարեր», «Դիք քարեր» «Ցից քարեր», «Խոսուն-դաս»-Ղոշուն դաշ», և նմանատիպ անվանումները ոչ միայն տեղանուններ են, այլև բնորոշիչ կոդեր, որոնք արտահայտում են տվյալ հնագույն կառույցի տեսակը, նպատակը և գործառույթը։

Այս բառերը, որպես կոդավորված ժառանգություն, վկայում են այն մասին, որ Քարահունջը և նմանատիպ կառույցները եղել են բարդ գիտական և մշակութային կենտրոններ, ոչ թե պարզապես բնակատեղիներ կամ քարե կուտակումներ։
«Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոցը պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։
Քարահունջի քարերը ոչ միայն հնագույն մեգալիթյան կառույցի մաս են, այլև ունեն գիտականորեն հաստատված աստղագիտական դիրքավորում, որը խաթարվում է ցանկացած տեղաշարժով։
Ահա մի քանի կարևոր փաստ՝ քարի տեղաշարժման արգելքի մասին
1. Քարահունջը ճանաչվել է որպես պետության կողմից պահպանվող պատմամշակութային արգելոց։
2. Քարերը տեղադրված են հատուկ աստղագիտական հաշվարկներով՝ դիտելու երկնային մարմինների շարժը, այդ թվում՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունը։
3․ Դրանցից շատերը ունեն անցքեր, որոնք ծառայել են որպես դիտման գործիքներ՝ հազարամյակներ շարունակ
4․ Քարերը բազալտից են, զանգվածը հասնում է մինչև 10 տոննա, և ըստ պատմական տվյալների՝ նրանք չեն տեղաշարժվել հազարամյակներ, պահպանվել են իրենց բնօրինակ դիրքում
5․ Տեղաշարժը ոչ միայն խախտում է մշակութային ժառանգության ամբողջականությունը, այլ նաև ոչնչացնում է գիտական արժեքը, որը հնարավոր չէ վերականգնել։
Գիտական վկայություններ Քարահունջի նշանակության մասին
Քարահունջը ուսումնասիրվել է բազմաթիվ հայ և օտարերկրյա գիտնականների կողմից, որոնց թվում են՝ Պարիս Հերունի՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ռադիոֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտի առաջատար մասնագետ, ով ներկայացրել է Քարահունջի՝ որպես հնագույն աստղադիտարանի գիտական հիմնավորումը։
Ն.Գ. Բոչկարյով՝ Եվրասիական Աստղագիտական Միության նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, ով հաստատել է Հերունու վարկածը և գնահատել Քարահունջի տարիքը՝ 7000–8000 տարի։

2016 թվականի նոյեմբերի 28-30 МГУ +Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կոնֆերանսների դահլիճում կայացած «Երկրագունդը արեւային մոլորակի համակարգի զարգացման վաղ փուլերում” կոնֆերենցին ներկայացված էին ամենալավագույն գիտական զեկուցումները:
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի, П.К.Штернберг-ի Աստղագիտության ինստիտուտի, աստղային աստղաֆիզիկայի ամբիոնի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Գեննադիեւիչ Բոչկարյովը ներկայացրեց «Հայաստանի Քարահունջ հնագիտական աստղագիտական օբյեկտներին պատկանող Աստղագիտական հաստատումները»։ Գիտական զեկույցը, տպագրված է “ГВАРГА” հրատարակչությունում:
Գրեմ Հենքոք, Նիկոլաս Հովարդ, Օքսֆորդի համալսարան, Թագավորական աշխարհագրական միություն, ինչպես նաև Հ.Պ. Կլայներ, Ջ.Ս. Հոնքինս, Օլեգ Ստոլյարով, Էլմա Պարսամյան, Վազգեն Գևորգյան և այլ գիտնականներ, իրենց եզրակացություններով հաստատել են Քարահունջի՝ որպես հնագիտական աստղադիտարանի նշանակությունը։
Օլեգ Ստոլյարովը ընդգծում է, որ Քարահունջը այն վայրն է, որտեղից հնարավոր է դիտարկել Օրիոն (Հայկ) համաստեղությունը, ինչը վկայում է կառույցի աստղագիտական ուղղվածության և դիտարկման նպատակով կառուցված լինելու մասին։
Այս վկայությունները հստակ հիմք են տալիս՝ Քարահունջը ճանաչելու որպես մշակութային և գիտական արժեք, և ապահովելու դրա պահպանությունը միջազգային նորմերի համաձայն, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշները։
Սիսիանի Քարահունջ հնագիտական աստղադիտարանը հանդիսանում է ոչ միայն գիտական նշանակություն ունեցող կառույց, այլև մեր ազգային ինքնության և մշակութային հիշողության կարևոր մաս։ Նրա կապը Քարահունջի հնագույն աստղագիտական համալիրի հետ ընդգծում է Հայաստանի բացառիկ դերը համաշխարհային գիտության պատմության մեջ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք՝
-տրամադրել պաշտոնական պարզաբանում՝ որոշման մասին։
-ներկայացնել դրա իրավական և մասնագիտական հիմնավորումները,
-դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է վնասել Սիսիանի աստղադիտարանի գոյությանը,
-նախաձեռնել հանրային քննարկում՝ մասնագիտական շրջանակների, գիտական համայնքի և հասարակության ներգրավմամբ։
Մենք հավատում ենք, որ գիտության և մշակույթի պահպանությունը պետք է լինի ազգային առաջնահերթություն։
Սիսիանի աստղադիտարանը պետք է ճանաչվի որպես ազգային և համաշխարհային մշակութային արժեք։
Նրա պահպանությունը պետք է իրականացվի միջազգային նորմերի համաձայն՝ ապահովելով գիտական ժառանգության շարունակականությունը և պատմական հիշողության պաշտպանությունը։

Մենք պահանջում ենք, որ Սիսիանի աստղադիտարանը ճանաչվի որպես մշակութային արժեք և պահպանվի՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների ընդունած չափանիշների։
Եթե Սիսիանի Քարահունջ հնագիտական աստղադիտարանի քանդման գործընթացը շարունակվի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, ապա այն պետք է դիտարկվի որպես ազգային մշակույթի կանխամտածված ոչնչացում։
Պարոն Աշոտ Փիլիպոսյանը՝ պատմաբան է, ոչ թե աստղագետ։ Նրա մասնագիտական ոլորտը՝ պատմագիտությունն է, և նա չունի աստղագիտական կամ հնագիտական կրթություն կամ իրավասություն՝ գնահատելու կամ ուսումնասիրելու աստղադիտարանների կառուցվածքային և գիտական արժեքը։
Հետևաբար, եթե Սիսիանի աստղադիտարանի քանդման գործընթացը իրականացվում է նրա ղեկավարությամբ կամ մասնագիտական կարծիքի հիման վրա, ապա դա պետք է դիտարկվի որպես իրավասության սահմաններից դուրս գործողություն, որը կարող է հանգեցնել գիտական ժառանգության ոչնչացման։
Աստղադիտարանի գնահատումը, վերանորոգումը կամ պահպանման որոշումը պետք է իրականացվի միայն համապատասխան ոլորտի մասնագետների՝ աստղագետների, աստղաֆիզիկոսների և հնագետների կողմից՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Այդ գործողությունները հակասում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և մշակույթի պահպանման մասին օրենքներին, այլ նաև միջազգային կոնվենցիաներին, որոնց անդամ է Հայաստանը՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պաշտպանության շրջանակները։
Նման քայլերը պետք է ենթարկվեն իրավական գնահատման՝ ազգի և համազգային դատարանի կողմից դատապարտվեն, որպես մշակութային ինքնության դեմ ուղղված հանցագործություն։
Եթե այսօր ԿԳՄՍ-ի, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է սպառնալիք կամ ճնշում՝ ազգային արժեքների ոչնչացման նպատակով, ապա դա ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև վտանգավոր՝ մեր պատմության, գիտության և սերունդների համար։
Նախապես շնորհակալություն ուշադրության և պատասխանատվության համար։
Հարգանքով՝
Կարինե Հայրապետյան

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐՆԱԽՈՐՀՐԴԻ ՍԵՆԱՏՈՐՆԵՐ
ԵՄ-ում՝ Տ Միքայելյան, Կ Մրզոյան, Լ ․ ․ ․Բասմաջյան,Գ․Գրիգորյան
ԱՄՆ-ում՝ Վ․Մեսրոպյան,Լ․ՈՒլուբաբյան,Մ․Ղազարյան ,Մարիամ Յան
ՌԴ-ում՝ Ա․ Պողոսյան,Ա․ Աբրահամյան ,Ա․Ավագյան, Լ․Իոսիֆովա
ՀՀ-ում՝ Դ․Ալեկսանյան, Ա․Սարգսյան,Գ․Այվազյան,Ա․Սեդրակյան
Գերմանիա, 03.09.2025
Աղբյուր՝ «Օրեր»