Անշարժ գույքի համար հարկ վճարելը 2021թ.-ի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիների համար դարձել է պարտադիր:
Մինչև 2021թ.-ը հարկատեսակները 2 էին՝ հողի հարկ և գույքահարկ: Ներկայում հարկատեսակը անվանվում է անշարժ գույքի հարկ:
Ընդ որում, գույքահարկ վճարում էին բոլոր նրանք, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը:
Նշենք, որ մինչև անցած տարի Հայաստանում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թվականներին։
Նոր կարգավորմամբ՝ վերացվել է կադաստրային արժեքի շեմը, վերնայվել է անշարժ գույքի կադաստրային արժեքը:
Ըստ ՊԵԿ-ի՝ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Չվճարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 720 օր 0.04 %-ի չափով, որից հետո համայնքը հնարավորություն կունանա դատական կարգով ստանալ գումարը:
Նշենք, որ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:
Անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկի գումարները հաշվարկում են հաշվառող մարմինները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից սահմանված կարգով ստացված տեղեկությունները, և հաշվարկված անշարժ գույքի հարկի գումարների վերաբերյալ տեղեկությունները մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փակցնում են համայնքի վարչական շենքի տեսանելի տեղում և (կամ) տեղադրում են իրենց էլեկտրոնային կայքերում:
Հաշվառող մարմինները կարող են նաև նշված ժամկետում անշարժ գույքի հարկ վճարողներին ներկայացնել անշարժ գույքի հարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկել փոստով կամ հանձնել առձեռն):