ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի ընթացքում արված հայտարարությունները սպառնում են ԱՄՆ–ի ու Թուրքիայի դիվանագիտական հայտարարություններին։ Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Twitter-ում կատարած գրառման մեջ։
«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի` Հայաստան այցի ժամանակ արված հայտարարությունները բացարձակ անընդունելի են, անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ, բացարձակապես զուրկ են բարի կամքից, արտացոլում են կողմնակալ տեսակետ և վնասում են դիվանագիտական ջանքերին»,– գրում է թուրք պաշտոնյան։
Օքթայը նաև գրել է, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն է անհրաժեշտ` բոլոր միջազգային դերակատարներին հորդորելով գործել «արդար, խոհեմ և առաջին հերթին` պատասխանատու կերպով»։
Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի դիրքորոշումը գրելով. «Մենք շարունակելու ենք կանգնել 30 տարի անարդարացիորեն և ապօրինի բռնազավթված հայրենիքի ազատագրման համար պայքարող Ադրբեջանի կողքին»։