168. am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության ղեկավար կազմն այսօր ժամանում է Երևան՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կայանալիք Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի նվազագույն մասը տրամադրելու մասին: Կայացված որոշմամբ ԱԽ քարտուղարին 5 աշխատանքային օրով արձակուրդ է տրամադրվում 2022 թվականի մայիսի 10-16-ը ներառյալ, այսինքն՝ որոշման հրապարակումից 13 օր հետո: