Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փաշինյանն ակնկալում է գործող քարոզչամեքենայով և վարչական ռեսուրսներով հաղթել ընտրություններում և իշխանության մնալ մինչ 2026թ.». Коммерсантъ-ը փորձագիտական կարծիքներ է ներկայացրել

27/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը, որը մինչ այս ցուցարարներին զիջումներ անելու պատրաստակամություն չի ցուցաբերել, ուրբաթ օրն անսպասելի քայլի դիմեց: Նա պատրաստակամություն հայտնեց 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ մինչ այդ՝  հրավիրել երկրի բոլոր քաղաքական ուժերին խորհրդակցությունների: Միևնույն ժամանակ, ինքը՝ Փաշինյանը, վստահ է, որ իր համերկրացիների մեծամասնությունը դեռ աջակցում է իրեն ՝ չնայած վերջերս Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի ցավալի պարտությանը, գրում է Коммерсантъ-ը:

Ուրբաթ երեկոյան ֆեյսբուքյան հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին: Եվ նա հրավիրեց Հայաստանի «խորհրդարանական և շահագրգիռ արտախորհրդարանական ուժերին» այս հարցի շուրջ խորհրդակցությունների:

Փաշինյանի հայտարարությունից հետևեց, որ այս ընտրություններում ընդդիմության հաղթանակը բնավ երաշխավորված չէ. ավելին, նա պատրաստ է «ապագայում ժողովրդի վստահությունը հաստատվելու դեպքում, շարունակել Հայաստանի ղեկավարումը այս դժվարին շրջանում»: Միևնույն ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի, իր պաշտոնանկության ընդդիմության պահանջը համաժողովրդական աջակցություն չի ստացել, այլապես նրանք վաղուց էին հավաքել շատ ավելի մեծ բողոքի ակցիաներ:

Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտել է. «Ես կառչած չեմ վարչապետի աթոռից»: Նա հավաստիացրել է, որ պատրաստ է թողնել իր պաշտոնը, «եթե այդպիսին է ժողովրդի որոշումը»: Եվ միայն այս դեպքում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն մի քանի ամիս է, ինչ օգտագործում է նման ձևակերպում ՝ բազմիցս հայտարարելով, որ «միայն բելառուսական ժողովուրդը» կարող է հեռացնել իրեն իշխանությունից:

Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք ուրբաթօրյա զիջումը Նիկոլ Փաշինյանից կբավարարի ընդդիմադիրներին, որոնք պահանջում են Փաշինյանի անհապաղ հրաժարականը՝ վարչապետի պաշտոնում առաջադրելով իրենց թեկնածուին ՝ երկրի կառավարության նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանին:

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը վստահ է, որ պատահական չէ այն փաստը, որ ընտրությունների անցկացման նախաձեռնությունը բխում էր հենց Փաշինյանից:

«Փաշինյանը գիտի՝ Հայաստանում հաղթում է նա, ով անցկացնում է ընտրությունները», -ասել է զրուցակիցը:

Եվ, հետևաբար, գործող քարոզչական մեքենայով և իր տրամադրության տակ գտնվող վարչական ռեսուրսները մոբիլիզացնելու ունակությամբ նա ակնկալում է, որ կկարողանա հաղթել ընտրություններում: Եվ, այդպիսով, կուժեղացնի իր իշխանությունը և կպահի այն մինչև 2026 թվականը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը համաձայն չէ վերոհիշյալ տեսակետի հետ:

«Առայժմ Փաշինյանն ունի բնակչության մանդատը, բայց իր ոչ ժողովրդականության պատճառով նա կպարտվի ցանկացած հետագա ընտրությունում:Այնպես որ, նրա համար այժմ հիմնական խնդիրն է հնարավորինս շատ ժամանակ շահելը՝  մինչ արտահերթ ընտրությունների պաշտոնական հայտարարությունը»,-ասել է Պրիտչինը:

Ըստ փորձագետի, «ամանորյա տոնրից առաջ հայտարարելով արտահերթ ընտրություններին իր հավանական համաձայնությունը՝  Նիկոլ Փաշինյանն այդպիսով որոշումը տեղափոխում է նոր տարի և, միգուցե, նա կկարողանա հետաձգել ընդդիմության հետ բանակցությունները այս հարցի շուրջ մինչ հունվար, կամ նույնիսկ մինչ փետրվար»,-եզրափակել է փորձագետը:

Tert.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ քարտուղարը գաղտնի նամակ է գրել Արմեն Գրիգորյանին սպասվող պատերազմի մասին». Մ. Մինասյան

Հաջորդ գրառումը

«Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, կտեսնենք՝ ինչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը». Վիտալի Բալասանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025
Նորություններ

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025
Նորություններ

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ. «Հայաքվե»

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

09/05/2025
Հաջորդ գրառումը

«Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, կտեսնենք՝ ինչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը». Վիտալի Բալասանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. «Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր...

ԿարդալDetails

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ. «Հայաքվե»

09/05/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

09/05/2025

Պուտինը շնորհավորել է Հռոմի նորընտիր պապին

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական