Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումն, անխոս, կարող էր առավել հանդիսավոր պայմաններում կայանալ. քաղաքագետ

07/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դատելով տարածված լուսանկարից՝ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ  Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպումը կարող էր առավել հանդիսավոր պայմաններում կայանալ։ Մյուս կողմից հասկանալի է, որ Միացյալ Նահանգների նախագահը հազիվ թե ընդուներ Փաշինյանին, բայց տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ փոխնախագահի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավելի շատ արարողակարգային է եղել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ԱՄՆ փոխնախագահն ի պաշտոնե որոշումներ կայացնող չէ, և շատ ավելի լավ կլիներ, եթե հանդիպում կայանար ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի, ԱՄՆ պետքարտուղարի կամ վերջինիս՝ անվտանգության հարցերով տեղակալի հետ։

«Այդ դեպքում մենք կարող էինք եզրակացնել, որ կոնկրետ, առարկայական հարցեր են քննարկվել։ Եթե անգամ համարենք, որ վերոնշյալ պաշտոնյաները ռանգով ավելի ցածր են, բայց գոնե կարող էինք ենթադրել, որ լուրջ հարցեր են քննարկվել, իսկ եթե հանդիպումը տեղի է ունենում մի պաշտոնյայի հետ, ով, մեծ հաշվով, որոշումներ կայացնող չէ, ապա դա հիմքեր է տալիս ենթադրելու, որ ընդամենն արարողակարգային հանդիպում է եղել։

Ինչպես ասում են, էլի լավ է, որովհետև կարող էր նաև դա չլինել, և ընդհանրապես խայտառակ լինեինք »,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ հասկանալի է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ  առանձնակի վերաբերմունք չունի, որովհետև ԱՄՆ-ը առանձին պետությունների նկատմամբ վերաբերմունք չի դրսևորում. այդ գերտերությունն իր քաղաքականությունը որոշում է ըստ տարածաշրջանների։

Արմեն Բաղդասարյանն ընդգծեց՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումն առնվազն պետք է կայանար շաբաթներ առաջ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի տառին և ոգուն համապատասխան մթնոլորտում։

«Այդպես պետք է լիներ, բայց հասկանալի է, թե ինչու այդպես չէ, որովհետև Միացյալ Նահանգների նոր վարչակազմը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումն Իրանի նկատմամբ, հետևաբար կոնկրետ չի ձևավորել իր դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ։ Այսինքն՝ դեռ հստակություն չկա՝ ինչ պետք է անել Հարավային Կովկասի հետ՝ պայքարել, որպեսզի կայուն խաղաղություն լինի, թե հակառակը՝ նոր պատերազմ հրահրել. իմ տպավորությամբ այդ հստակությունը դեռ չկա, դրա համար էլ, քանի դեռ ասելիք ձևավորված չէ, ավելորդ են համարել գործնական հանդիպում կազմակերպել»,- ասաց քաղաքագետը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ  Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպման մասին փաստող լուսանկարը լայն արձագանք է գտել սոցիալական հարթակներում։ Մի շարք քաղաքական վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ այն վկայում է բավական հապճեպ, «ոտքի վրա» կազմակերպված հանդիպման մասին և բոլորովին հարիր չէ միջպետական հարաբերություններին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Հաջորդ գրառումը

Սուտ է ասել, խմած է եղել. Լալայանի կինն ամուսնու փոխարեն պատասխանել է լրագրողին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Հաջորդ գրառումը

Սուտ է ասել, խմած է եղել. Լալայանի կինն ամուսնու փոխարեն պատասխանել է լրագրողին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական