Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

19/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին:

Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:

Փաշինյանը, ողջույնի խոսքով հանդես գալով, շնորհակալություն է հայտնել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարար համայնքի ներկայացուցիչներին, փորձագետներին և ոլորտային պատասխանատուներին աշխատաժողովին մասնակցելու և ակտիվ ներգրավման համար: Իր ելույթում վարչապետը մանրամասն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին՝ ընդգծելով գործադիր իշխանության և մասնավոր հատվածի միջև շարունակական, կառուցողական ու արդյունավետ երկխոսության կարևորությունը: Վարչապետի խոսքով՝ նման լայնամասշտաբ միջոցառումները կարևոր են ընդհանուր պատկերացումներ ձևավորելու համար, թե ինչպես կարող են Կառավարությունն ու մասնավոր հատվածն առավել արդյունավետորեն ծառայել ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: «Տնտեսական զարգացումը և դրանից բխող արդյունքներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները՝ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու։ Եվ այս առումով, իհարկե, ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում, կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում և ինչ խնդիրներ կան, որ խնդիրների լուծմանն ենք մոտ և այլն»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է նաև աշխատաժողովի արդյունքում առաջիկա տնտեսական անելիքների օրակարգ ձևավորելու կարևորությունը՝ դրա շուրջ համատեղ աշխատելու տրամաբանությամբ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պետական շահի սպասարկմանը միտված տնտեսական ընդհանուր ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև դրա շուրջ որոշակի համաձայնության և միասնական ընկալման ձևավորման անհրաժեշտությունը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին քննարկման մասնակցության պատրաստակամության համար և հույս հայտնել, որ հենց այս տրամաբանությամբ տեղի կունենա քննարկումը: Մենք այս քննարկումից դուրս կգանք մեր առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով և կհասկանանք, թե Կառավարության ծրագրերը որքանով և ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից, և, իհարկե, լիցքավորված՝ այդ օրակարգը և ճանապարհային քարտեզը հնարավորինս արդյունավետ իրագործելու տեսակետից», – նշել է երկրի ղեկավարը:

Նրա ելույթին հաջորդել են «Մակրոտնտեսական, ներդրումային և կրթական քաղաքականությունները՝ որպես տնտեսական մրցունակության հենասյուներ», «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» «Կառավարություն-գործարար համայնք երկխոսության հեռանկարները» թեմաների շուրջ պանելային քննարկումներ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման տնտեսական հնարավորություններին:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման, Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության կատարելագործման անհրաժեշտության, ինչպես նաև գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների ներառականության ապահովման կարևորությանը:

Ավարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց

Հաջորդ գրառումը

Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը. Վարդան Ղուկասյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը. Վարդան Ղուկասյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական