Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն, որտեղ օգոստոսի 14-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել՝ ողբերգական հետևանքներով։
Փաշինյանին դեպքի վայրում դիմավորել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ պայթյունից տուժել է 60-ից ավելի մարդ, 28-ը հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում։
Կա 6 զոհ, երկուսի ինքնությունը պարզված չէ։ Որոնողական աշխատաքնները շարունակվում են։