Երեքշաբթի, Մայիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվ այսպես, աշխարհում խաղաղություն հաստատելու և ամերիկյան պատերազմները դադարեցնելու օրակարգով իշխանության եկած ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը նոր պատերազմ սկսեց՝ այս անգամ Վենեսուելայի դեմ։

Առայժմ ցամաքային ներխուժման իրական ծավալները պարզ չեն․ իրականացվել են օդային հարվածներ մայրաքաղաք Կարակասին և մի շարք ռազմական բազաների ուղղությամբ։ Սակայն անկախ դրանից՝ սա պատերազմ է։

Ու թեև այս պատերազմը Հայաստանից մոտ 11 հազար կիլոմետր հեռավորության վրա է ընթանում, այն այնուամենայնիվ կարող է ունենալ անմիջական հետևանքներ նաև մեր տարածաշրջանի և հենց մեզ համար։

Նախ՝ այս պատերազմում, անկախ նրանից՝ այն կարճատև կլինի, թե երկարատև, ԱՄՆ-ն ստիպված է լինելու ծախսել, իսկ ավելի ճիշտ՝ վատնել հսկայական ռեսուրսներ։ Դիմադրելու են ոչ միայն Վենեսուելայի զինված ուժերն ու ժողովրդի զգալի մասը, այլև գրեթե ամբողջ Լատինական Ամերիկան դատապարտելու է ամերիկյան ներխուժումը՝ բացառությամբ, թերևս, Արգենտինայի և մեկ-երկու մանր պետությունների։ Վերջին անգամ ԱՄՆ-ն լատինամերիկյան պետության տարածք ներխուժել էր Պանամայում՝ 1989 թվականին։

Առանց այդ էլ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ամերիկացիները լայնորեն ընկալվում են որպես գաղութարարներ, իսկ այս ներխուժումը նոր թափ է տալու հակաամերիկյան տրամադրություններին։ Թեև քիչ հավանական եմ համարում, որ ԱՄՆ-ն կհամարձակվի իրականացնել լայնամասշտաբ ցամաքային ներխուժում, սակայն անհրաժեշտության դեպքում տասնյակ հազարավոր կամավորներ լատինամերիկյան երկրներից կարող են միանալ վենեսուալական դիմադրությանը։ ԱՄՆ-ն չի կարողանալու վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նավթային ահռելի պաշարների նկատմամբ և այս կամ այն անվան տակ շահագործել դրանք։, ինչը հենց այս պատերազմի և ձախակողմյան նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռացնելու բուն նպատակն է։

Չինաստանն ու ՌԴ-ն, որոնք Վենեսուելայի հետ ունեն սերտ տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր, վճռականորեն դատապարտելու են Վաշինգտոնի նոր պատերազմը և միջազգային ասպարեզում ամեն կերպ աջակցելու են Կարակասին ու անձամբ Մադուրոյին։ Միաժամանակ Թրամփի դիրքերը թուլանալու են նաև ԱՄՆ ներսում, քանի որ քաղաքական ու հասարակական ազդեցիկ ուժեր դեմ են լինելու երկիրը հերթական պատերազմի մեջ ներքաշելուն։ Ամերիկյան հասարակությունը հոգնել է պատերազմներից։ Ամեն դեպքում Վենեսուելան վերածվելու է ԱՄՆ ռազմական, ֆինանսա-տնտեսական և այլ ռեսուրսների ապարդյուն մսխման հերթական թատերաբեմի։ Արդյունքում Վաշինգտոնի ուշադրությունն ավելի է հեռանալու Եվրոպայից, Ուկրաինայից և առավել ևս՝ Այսրկովկասից։

Ասվածը նշանակում է նաև, որ առնվազն առաջիկա ամիսներին Իրանի դեմ սպասվող հերթական խոշորածավալ հարձակումը գրեթե անհնար է լինելու։ Իսկ Իսրայելը միայնակ ի վիճակի չէ լայն պատերազմ սանձազերծել Իրանի դեմ։ Արտաքին քաղաքական առումով Իրանի դիրքերը էականորեն կայունանալու են, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանին, քանի որ այսօր Իրանը հանդես է գալիս որպես Սյունիքի, եթե ոչ ամբողջ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր։

Միևնույն ժամանակ Թրամփի այս արկածախնդրական պատերազմը ցույց է տալիս, որ միջազգային քաղաքական համակարգն իսկապես լիովին դուրս է եկել օրինական իրավաքաղաքական շավիղներից։ Միջազգային իրավունքը մեծապես արժեզրկվել է, իսկ ուժի կիրառումը դարձել է որոշիչ գործոն։ Այդ մասին նախկինում բազմիցս բացահայտ խոսել է ֆաշիստական Ադրբեջանի նախագահը՝ ուղղակիորեն սպառնալով Հայաստանին։ Ինչպես ցույց տվեցին նաև Թաիլանդի և Քամբոջիայի միջև ծավալված ռազմական գործողությունները, Թրամփի կնքած «խաղաղության համաձայնագրերը» և բանավոր անվտանգության երաշխիքները գործնականում արժեք չունեն և պարզապես ծիծաղելի են։

Այսպիսի արտաքին պայմաններում Հայաստանը պարտավոր է շտապ և կտրուկ բարձրացնել իր պաշտպանունակության մակարդակը։ Մինչդեռ փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ՝ դիմադրողականության և պաշտպանունակության հետևողական նվազեցման, իսկ փաստացի՝ զրոյացման։

Լրացուցիչ եզրակացությունները, կարծում եմ, ավելորդ են։

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաւատք եւ Վերանորոգում. Իրագործումներու Քառորդ Դարաշրջան Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Կաթողիկոսի Հովանաւորութեամբ

Հաջորդ գրառումը

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ստահոդ խոսույթին հակառակ՝ անգամ եվրոպացիներն են Արարատն ընդունում՝ որպես Հայաստանի խորհրդանիշ

05/05/2026
Նորություններ

Եվրոպացի պաշտոնյաներին ուղղակի ձեռնտու չէ նկատել, թե ինչ է կատարվում Հայաստանում. Անուշ Պողոսյան

05/05/2026
Հրապարակախոսություն

Երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք տեսախցիկի առաջ խոսում են վատ անգլերենով, իսկ տեսախցիկից դուրս՝ հիանալի ռուսերենով. Մեդվեդև

05/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկուն հրավիրելը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

04/05/2026

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով: Բայց Ուկրաինայի...

ԿարդալDetails
Նորություններ

Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին, աշուղներին

04/05/2026

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Տետ ա տետ» հաղորդաշարի եթերում խոսել է «Հանրային հեռուստաընկերություն»-ից իրեն հեռացնելու պատճառների մասին։ «Նոր տարվա ֆիլմում,...

ԿարդալDetails
Նորություններ

Մակրոնի ասածը ստորություն է. ցինիկաբար ստում է. Հակոբ Բադալյան

04/05/2026

Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում...

ԿարդալDetails
Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական