Փայլասարում ՌԴ հենակետը դուրս է հանվել. Սեյրան Օհանյան

ԱԺ փակ նիստի ժամանակ անդրադարձ եղել է Կապանի ճանապարհների անվտանգությանը և Փայլասարի հարցին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Իրենք ասում են, որ դիրքերի որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանք հաստատեցին, որ Փայլասարում եղել է ՌԴ հենակետ, և այդ հենակետն իրենց որոշմամբ դուրս է հանվել ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ճիշտ կլինի, որ խորհրդարանական վերահսկողության ներքո տեղում գնալ ու այդ ամեն ինչը տեսնել»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Աղբյուր` Փաստինֆո