Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրամաբանական է՝ եթե ուզում ենք իմանալ ճշմարտությունը, պետք է հրապարակվեն բանակցային բոլոր փաստաթղթերը. Դավիթ Ստեփանյան

26/12/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը հասկանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի տրամաբանությունը, որ ԼՂ բանակցությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պետք է հրապարակվեն, սակայն չի հասկանում տրամաբանությունը, թե ինչու հենց 2019 թվականից։ Այս մասին նա ասաց Azg.am-ի թղթակցի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ արձագանքել էր Փաշինյանի՝ բանավեճի հրավերին՝ նշելով՝ եթե վերջինս ցանկանում է, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա պետք է հրապարակի Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շատ ավելի վաղուց է ծագել՝ առնվազն 88 թվականից սկսած։ Այս առումով ի՞նչ է նշանակում փաստաթղթերը հրապարակել 2019-ից։ Իսկ ինչո՞ւ չի ուզում փաստաթղթերը հրապարակվեն սկսած 1992-ից։ Այսինքն՝ բանակցային գործընթացը փաստացի սկսել է 92 թվականից, ուրեմն ինչո՞ւ 2019 թվականից. ես տրամաբանությունը չեմ հասկանում։

Կրկնում եմ՝ կիսում եմ տրամաբանությունը, որ հնարավոր է փաստաթղթեր հրապարակել, բայց ինչո՞ւ19-ից։ Պետք է հրապարակել փաստաթղթերն առնվազն 1992-ից սկսած, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն ստեղծվել է»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Ըստ քաղաքագետի՝ սա կլինի տրամաբանական և արդարացի, որովհետև եթե ցանկանում ենք ամբողջական պատկեր ստանալ, պետք է հրապարակվի ամբողջ փաստաթղթային ցանկը։

«Այլապես մենք ստանալու ենք կիսատ պատկեր՝ պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանի մեղքի մասնաբաժինը։ Դա է ուզում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ ուզում, որ իր մեղքի մասնաբաժինը հրապարակվի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մեղքի մասնաբաժինը հրապարակվի։

Բանակցությունների արատավոր ընթացքին սկիզբ է դրվել առնվազն 1996 թվականին Լիսաբոնից, և այստեղից տրամաբանական է, որ եթե ուզում ենք իմանալ ճշմարտությունը, պետք է հրապարակվեն բանակցային բոլոր փաստաթղթերը։

Եվ այն, որ մինչ օրս բոլոր փաստաթղթերը չեն հրապարակվել, շատ բանի մասին է խոսում։ Դա խոսում է այն մասին, որ թերացումներ կան և՛ ՀՀ իշխանությունների, և՛ մասնակից պետությունների կողմից, որոնք, իհարկե, չեն ցանկանա, որ այդ ամենը հրապարակվի»,- ամփոփեց Դավիթ Ստեփանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

1994-ից չի ընթացել որևէ ձևաչափով բանակցություն, համաձայն որի Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում. քաղաքագետը՝ Տեր-Պետրոսյանի արձագանքի մասին

Հաջորդ գրառումը

Հանրային Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. Մայր Աթոռ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
Հաջորդ գրառումը

Հանրային Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. Մայր Աթոռ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական