Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը 4 օրով գործուղվել է Նյու Յորք:
Որոշման մեջ ասվում է. « Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին 2022 թվականի
հունիսի 29-ից հուլիսի 2-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Քրիստինե Ղալեչյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո
եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: