Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Նրանց զրույցի կադրերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ոտքի վրա կայացած զրույցը շարունակվել է սուրճի սեղանի մոտ:
Իսկ թե ինչ են նրանք քննարկել՝ հայտնի չէ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Փաշինյանի ու Ալիևի լուսանկարը՝ կից գրելով մեկ նախադասություն. «Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը»։