10 եպիսկոպոսները, որ դեռ երեկ են հայտարարել, որ դեկտեմբերի 18-ին գնալու են Սուրբ Էջմիածին ու պահանջեն կաթոիկոսի հեռացումը, պատսպարվել էին Սուրբ Գայանեում։
Իսկ Մայր Տաճարի շուրջբոլորը հավաքվել էին եկեղեցու ու կաթողիկոսի աջակիցները։ Անգամ ոստկանական մեծաթիվ զորքն էր անզոր ժողովրդի կամքի և ուժի առաջ։
«Վե-հա-փառ, Վե-հա-փառ» վանկարկումներով հավատացյալները դիմավորցին Գարեգին Երկրրոդին, երբ նա միաբանների հետ դուրս եկավ Վեհարանից ու շարժվեց Մայր տաճար՝ ժամերգությանը մասնակցելու։
10 եպիսկոպոսները, շրջապատված աջակիցների պատով, հասան Տաճարի մատույցներ, բարձրախոսով կարդացին կաթողիկոսին հեռացնելու պահանջը։ Սակայն նրանց ձայնը խլացվեց ժողովրդի «ամոթ», «թուրք», Վե-հա-փառ» վանկարկումների ներքո։
Տեսնելով հավատացյալների հոծ բազմությունը՝ եպիսկոպոսները, շրջապատված թիկնապահների պատով, արագ շարժվեցին դեպի ավտոմեքենա և հեռացան տարածքից։
Հավատացյալ ժողովուրդը տիրադավներին թույլ չտվեց մտնել Վեհարան։




