Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Ավինյանից դժգոհում են անգամ ՔՊ ընտրած բազմաթիվ քաղաքացիներ, քանի որ գտնում են՝ այդ ուժը խաբել է իրենց. «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

17/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս իշխանությունները սովոր են մարդկանց ահաբեկել. առաջին անգամը չէ, որ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստերի ժամանակ խոսում է բոյկոտող քաղաքացիների նկատմամբ միջոցներ կիրառելու մասին։ Սակայն բոյկոտող քաղաքացիները  ոչ թե գումարի խնդիր ունեն, այլ պարզապես իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը. նրանք չեն ուզում իրենց խաբված զգալ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքային իշխանություններն ընտրությունների ժամանակ բազմաթիվ խոստումներ են տվել երևանցիներին, հայտարարել են հանրային տրանսպորտի բարեփոխումների, բայց ոչ՝ թանկացման մասին։

«Բարեփոխում չի նշանակում միայն թանկացում. մենք բոլորս կողմ ենք բարեփոխումներին, բայց թանկացմանը՝ ոչ, որովհետև իրականում քաղաքային իշխանություններն ուղևորահոսքերն սխալ են ներկայացրել, ծախսերն էլ՝ ուռճացված։ Հետևաբար, ինքնարժեքի գինը չէին կարող հստակ հաշվել։ Ներկայացվում են թվեր, որոնք հստակ չեն։

Բարեփոխումները պետք է կատարվեին մեկ տարի, ինչից հետո էլ հնարավոր կլիներ իրական ինքնարժեքը ձևավորել։ Այդ ժամանակ կհասկանայինք, որ իրենց ասած թիվը սխալ է»,- ասաց Արշակ Սարգսյանը։

Ավագանու անդամն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Տիգրան Ավինյանից դժգոհում են անգամ ՔՊ ընտրած բազմաթիվ քաղաքացիներ, քանի որ գտնում են՝ ՀՀ գործող իշխանությունները խաբել են իրենց։

«Երբ Ավինյանը հայտարարում է, որ բոյկոտող քաղաքացիներն աջակցում են այս տարի 45 նոր տրոլեյբուսներ չգնելուն, ես հակառակ հարցադրմամբ կարող եմ հանդես գալ. որ 300 դրամը 150 դրամ դարձրեցիք, այդ ո՞ր մանկապարտեզը դրա արդյունքում չպետք է սարքեք։ Իհարկե, մանկապարտեզներ էլ կարող ենք կառուցել, մինչև տրանսպորտի թանկացումն էլ էին մանկապարտեզներ կառուցվում։ Ի՞նչ կապ ունեն մանկապարտեզները տրանսպորտային համակարգի հետ։

Իրականում 100 դրամը լիարժեք բավարարում է, որ ունենանք շատ լավ տրանսպորտային ենթակառուցվածքներ։  Այժմ բոյոկտը Երևանում շատ մեծ է. յուրաքանչյուր բոյկոտող երևանցի իր մեխանիզմներով է իրացնում, որոշում՝ ինչպես իր բոյկոտել ՝ մեկը չի վճարում, մյուսը փորձում է տրանսպորտից չօգտվել։

Եթե ասում են, որ չեն կարող 45 նոր տրոլեյբուս գնել, ուրեմն թող չկառավարեն։ Ես առաջարկում եմ, որ ամբողջ համակարգը տան մեզ՝ մենք կառավարենք։ Մենք կարողանալու ենք պահպանել 100 դրամ սակագինը, իսկ փաթեթներն էլ՝ ավելի էժան սահմանել, որ քաղաքացին որոշի՝ ինչպես վճարել ուղետոմսի համար»,- ամփոփեց Արշակ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանն այսօր  գործակարգավորական նիստին առաջարկել էր տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող և անվճար երթևեկող քաղաքացիների հարցում «անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանին

Հաջորդ գրառումը

Վերնագիրը լավն է՝ «խաղաղության խաչմերուկ», բայց իրականում խաչմերուկ չի, տուպիկ է. Ռոբերտ Քոչարյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հաջորդ գրառումը

Վերնագիրը լավն է՝ «խաղաղության խաչմերուկ», բայց իրականում խաչմերուկ չի, տուպիկ է. Ռոբերտ Քոչարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական