Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի
N 02-Ն որոշմամբ սահմանափակումների ենթարկված հարգելի տնտեսվարողներ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա:
ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԱՅԴ 2 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՄԵԿԸ:
Տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ կարող են սահմանվել միայն կարանտին սահմանելու վերաբերյալ կառավարության որոշմամբ:
ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀԻՄՔՈւՄ ԸՆԿԱԾ ՕՐԵՆՔԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՈւՄԸ, ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:
ՀԻՇԵՔ՝
Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ: