Վրաստանի նախագահ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ և «Վրացական երազանքի» թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին։ Թբիլիսիում դրա կապակցությամբ բողոքի ցույցեր են ընթանում:
Այս ընտրություններում նախագահի պաշտոնի միակ հավակնորդը Վրաստանի խորհրդարանի պատգամավորն էր` իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից։ Նա ստացել է 224 ձայն՝ 300-ից. հաղորդում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Առաջին անգամ Վրաստանում նախագահ է ընտրում ոչ թե ժողովուրդը, այլ կուսակցությունները։ 300 ընտրողից 211֊ը իշխող «Վրացական երազանք»-ից են։ Նորընտիր նախագահի երդմնակալությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։
Թբիլիսիում ցուցարարներն իրենց հետ բերել են ֆուտբոլի գնդակներ՝ ի նշան նորընտիր նախագահի մարզական անցյալի, ինչպես նաև փուչիկներ՝ պինգվիններով և զեբրերով՝ ակնարկելով «Վրացական երազանքի» հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլիի անձնական կենդանաբանական այգին:
Ընդդիմությունը նրան համեմատում է հին հռոմեական կայսր Կալիգուլայի, իսկ Կավելաշվիլիին՝ ձիու հետ, որին նա դարձրել է Սենատի անդամ։