Տեսանյութ. Ոստիկանների «Մատյան գնդերը» պաշարել են Օպերայի շենքը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական շենքի հարակից տարածքը հեղեղված է ոստիկանական անհաշվելի ուժերով։

Ոստիկաններ են բերվել նաև մարզերից։

Ժամը 17:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը երեկ հայտարարել է, որ 4 ուղղություններից հավաքվելով՝ գնալու են Ազատության հրապարակ՝ իրենց բողոքը հայտնելու Նիկոլ Փաշինյանին։

Հայտարարությունը հիմք ընդունելով՝ իշխանությունները խստացրել են հսկողությունը Օպերայի շենքի հարակից տարածքում՝ կուտակելով մեծ թվով ոստիկանական ուժերի, «Ուրալ»-ներով Երևան են բերվել հարյուրավոր ոստիկաններ։

Հիշեցնենք, որ մեր բանակում «Ուրալ»-ների պակաս կա. վերջին ողբերգական դեպքերը՝ վկա, մինչդեռ ոստիականների համար թե՛ «Ուրալ»-ների, թե՛ թանկարժեք այլ ավտոմեքենաների պակաս չկա։