Ծառերը հատելուց առաջ մեզ ասում էին, որ թեղին Երևանի կլիմային հարմար չէ (նշեմ, որ ամբողջ ռեգիոնում բույսը դարեր ի վեր լայնորեն տարածված է). Գրել է բժիշկ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը և չորացող ծառերի լուսանկարները, տեսանյութը հրապարակել։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանում» ՀՈԱԿ-ի գիտատեխնիկական խորհրդի որոշմամբ՝ փոխարինեցին «հարմարված» ձիակասկով՝ (каштан), խոնավասեր, արմատների սնման մակերեսի նկատմամբ խիստ պահանջկոտ, արևի ճառագայթներից, օդի և հողի աղտոտվածությունից ծանր ծայրային նեկրոզով ախտահարվող, ամբողջ Եվրոպայով ցեցով վարակված (минирующая моль) ծառատեսակ է։ Շատ գիտահեն է, ինչ խոսք…
Մի տանջեք բույսերը, քաղաքի փողոցները փորձադաշտ չեն. Քաղաքային իշխանություններին հորդորում է Քրիստինա Վարդանյանը։