ՄԱԿ-ի և Կարմիր խաչի 15 աշխատակիցներ զոհվել են Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով։
Մահացածների թվում են դպրոցի հինգ ուսուցիչներ, ինժեներ, հոգեբան, գինեկոլոգ և օժանդակ անձնակազմից ևս երեք հոգի. հայտնել է Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) Գազայի հարցերով փոխտնօրեն Ջենիֆեր Օսթինը։ Որոշ աշխատակիցներ սպանվել են իրենց տներում՝ ընտանիքների հետ. ասել է Օսթինը:
Կազմակերպությունը կրճատել է իր աշխատանքը Գազայի հատվածում և փակել սննդի բաշխման 14 կենտրոն՝ շարունակվող մարտերի պատճառով. հավելել է նա։
Մարտերի ընթացքում զոհվել են նաև Միջազգային Կարմիր խաչի և Կարմիր մահիկի հինգ անդամներ։
Գազայի հատվածում կոչնչացվել է շտապօգնության մեքենան, որում եղել են պաղեստինյան Կարմիր մահիկի չորս բուժաշխատողներ։ Բոլոր ուղևորները զոհվել են. հայտնել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (IFRC):