Տարածաշրջանում անկայունության պատճառն օտար երկրների ներկայությունն է. այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Թեհրանում Թուրքիայի նոր դեսպան Հիքաբի Քըրլանգըչի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում է mehrnews.com-ը, նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է փորձեն տարածաշրջանային խնդիրները լուծել ՝ ամրապնդելով առկա կապերը և առանց օտար երկրների միջամտության։
Նա խոսքով՝ Իրանի և Թուրքիայի միջև կապերի ամրապնդումը բխում է ողջ իսլամական աշխարհի և տարածաշրջանի շահերից։
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով վերջերս Շվեդիայում և Դանիայում Ղուրանի պղծմանը, նշել է, որ Իրանը և Թուրքիան իսլամական աշխարհի և տարածաշրջանի երկու կարևոր թևերն են, մինչդեռ Արևմուտքն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում, որ իսլամական աշխարհը մեծանա։