Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման  հաջորդ  փուլը

18/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր վերադարձել եմ Տավուշի մարզից։ Հանրության հետ մտադիր եմ կիսվել երկու հարցի վերաբերյալ։

Առաջինը  Հանրապետության առաջին պաշտոնյային ուղեկցող ավտոշարասյան անձնակազմի հղփացած պահվածքն է ավտոմայրուղիների վրա։ Դիլիջանի թունելի սկզբնամասում տեղացող ձյան, քամու և սառած ճանապարհի պայմաններում երկրի առաջին պաշտոնյային ուղեկցող 25 ավտոմեքենաները բառացիորեն ճանապարհից դուրս էին հրում հանդիպակաց ավտոմեքենաները՝ կիրառելով  таран։

Միայն հրաշքով մի քանի ավտոմեքենա շուռ չեկան, և պատահարներ չգրանցվեցին։

Իմիջիայլոց, նույն մայրուղու Դիլիջան քաղաքի հատվածում կառավարական մի այլ փոքր շարասյուն ևս աննորմալ, անհասկանալի վիճակ էր ստեղծել։

Դուք մարմնի ո՞ր մասով եք մտածում, երբ  ամենագնացներին հանձնարարում եք մեծ արագությամբ քշել հանդիպակաց տրանսպորտային միջոցների վրա: Վախենո՞ւմ եք: Վախից չորացե՞լ եք։ Չե՞ք ամաչում, կամ  երբվանի՞ց որոշեցիք, որ այս երկրում ձեզ ամեն ինչ թույլատրված է: Թե՞  հղի խեղճ աղջկա եղերական  մահը ձեզ չի կշտացրել։ Նոր զոհեր ե՞ք ուզում:

Շարասյուների մեջ տապ արած առաջին պաշտոնյան սլանում էր դեպի Ոսկեպար, որպեսզի պատերազմի սպառնալիքով փորձի վախեցնել մարդկանց և Ադրբեջանին հանձնի հերթական տարածքները։

1.Եթե տեղի է ունեցել կամ կա ինչ-որ գաղտնի պայմանավորություն անկլավների վերաբերյալ, ապա ինչ՞ու չի քննարկվում Արծվաշենի  վերադարձը կամ անկլավների համաժամանակյա  փոխանակումը։ վերադարձը։

Ընդ որում, համարժեքությունը չի վերաբերում միայն տարածքների չափերին, այլև դրանց ենթակառուցվածքներին։

2.Ինչ՞ու է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը փորձ արվում լուծել հատվածաբար, ընդ  որում, Վարդենիսի և Ջերմուկի հատվածներում Ադրբեջանի զավթած տարածքների վերադարձն  առաջնահերթություն չէ, այն  առհասարակ մոռացված թեմա է։

3.Ինչո՞ւ է Ադրբեջանի փոխվարչապետի կատեգորիկ պահանջի ներքո փորձ արվում օրերի ընթացքում, կայծակնային արագությամբ հանձնել  «վիճելի տարածքները», որոնք իբր խորհրդային քարտեզներում պատկանել են Ադրբեջանին։

4.Ընդհանրապես ինչո՞վ է զբաղվում սահմանազատման գործընթացի մասնակից Մհեր Գրիգորյանը, որի  բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միայն վնաս, պարտություն, ստորացում, կորուստ է արձանագրում, և վերջապես ժամանակը չէ՞, որ այդ մութ բանակցությունների ընթացքի մասին հանրությանը տրվի սպառիչ տեղեկատվություն։ Իսկ արդյոք վերոհիշյալ  անձին  փոխարինելու  ժամանակը չէ՞:

5.Բանակցություներում ինչ՞ու չկան հաստատված  ժամկետներ, սահմաններ, երաշխավորող կողմեր, պարտավորություններ։

6.Ինչո՞վ է ՀՀ առաջին պաշտոնյան վստահ, որ Ոսկեպարի շուրջ բացասական լուծման դեպքում պատերազմ կսկսվի:  Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և առանց կազմակերպության հատուկ հրահանգի, չի նախաձեռնվի ոչինչ, մանավանդ որ հիմա ՀՀ կարծես թե դիտարկվում է որպես արեւմտյան ապագա գործակից :

Հարցերը բազմաթիվ են, պետք է արձանագրել, որ քպ գլխավոր խաբեբան փորձելու է շանտաժով, խաբեությամբ, իրեն հատուկ զոռբայությամբ ՀՀ տարածքի մի մասը նորից տալ Ադրբեջանին՝ դրա դիմաց չստանալով ոչ մի երաշխիք։

Ի՞նչ պետք է արվի,  ի՞նչ լուծումներ կան: Առաջին տպավորությամբ  և ըստ Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումների արդյունքների՝ ազգակործան պատուհասը  լուրջ դիմակայություն է ստացել  և կայծակնային արագությամբ չի կարողանալու կատարել հերթական հակահայ քայլը։

Հարվածին դիմակայելու համար անհրաժեշտ է՝

1. Տեղի բնակիչներին հավաքել, նրանց հետ խոսել, հարցը  քաղաքականացնել։

2.Պահանջել ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ՀՀ փոխվարչապետի բացատրությունները, եթե դրանք չեն բավարարում, պահանջել նրանց պաշտոնանկությունը։

3.Ստուգել՝ ինչ է մտածում բանակն այս հարցի մասին։

4.Խորհրդատվական աշխատանք սկսել մտահոգ կուսակցական շրջանակների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ։

5.Հարցի վերաբերյալ հանրային հանձնառությունը հասցեագրել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությանը, որը սկզբունքորեն հանդես է գալիս իշխանության՝ ՀՀ տարածքի մի մասը թշնամու երկրի տարածք ճանաչելու քաղաքականության դեմ։

Որպես վերջաբան.

Հիշեք, որ օրեր առաջ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում ամենայն լրջությամբ ներկայացվել է արեւմտյան Ադրբեջանի քարտեզը, որտեղ Երևանը, էջմիածինը, Դիլիջանը, Իջևանը, Կափանը, Ալավերդին, Բերդը ներկայացված էին որպես թուրքական տարածք։

Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման  հաջորդ  փուլը։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հաղթանակի հրապարակ», նովրուզ…«դու ուզիր, ես տամ. ինչքան ուզես, այդքան կտամ»

Հաջորդ գրառումը

Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական