Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վրացական գուշակություն Նիկոլ Փաշինյանի համար. Վադիմ Դուբնով

23/06/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարճ ասած, Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր» բիզնես կայսրության հիմնադիրը, կալանավորվել է իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով, և այս ողջ սյուժեն կարծես թարգմանված է 13-ամյա վաղեմության վրացերենից: Նույնությամբ, մինչև իսկ ամենայն մանրամասնությամբ, ընդհուպ պարտված պատերազմը: Վրաստանում դրանից մինչև Բիձինան չորս տարուց քիչ ավելի տևեց, իսկ Հայաստանում մինչև Կարապետյանի դեմարշը՝ հինգ տարուց քիչ պակաս: Ինչպես և Իվանիշվիլին, Կարապետյանն իր բիզնեսը վարել է Ռուսաստանում, երկար ժամանակ իշխանության հետ կոռեկտ հարաբերություններ է պահպանել և նույնիսկ օգնել է նրան: Եվ ինչպես Բիձինան, սպասել է հարձակվելու պահին, և ինչպես Սաակաշվիլին, Նիկոլ Փաշինյանը դրա համար արել է այն ամենը, ինչ կարող էր:

Պարտադիր չէ, որ պատմությունը կրկնվի ֆարսով: Կրկնության խաբկանքն այն է, որ նախապես ամեն ինչ իմանալով՝ շատ հեշտ է առարկայականը անխուսափելիի տեղ ընդունել: Առարկայականն այն է, որ այդքան երկար մնալ իշխանության ղեկին, երբ երկիրը աղետի ես հասցրել, գրեթե անհնարին է: Սակայն, ինչպես Փաշինյանը ցույց տվեց, հնարավոր է՝ ամեն օրն ապրելով որպես վերջինը և այդպես օրեցօր հետաձգելով անխուսափելին։ Բայց ռեսուրսը սպառվում է իմպրովիզացիայի ձիրքով հանդերձ, մրցակիցները աստված գիտի, թե ով են, ինչ են,  բայց ավելի ու ավելի են բազմանում։ Ինչպես առասպելական տիրակալ, որը ճկռել է վատ մարգարեության ծանրությունից, դու տեսնում ես դրա նշանները օդի յուրաքանչյուր տատանման և ստվերների յուրաքանչյուր խաղի մեջ, փորձում ես կանխել՝ հույս ունենալով, որ բախտդ կբերի, համարելով նրա վարկը անսահման և ձգելով պարույրը մինչև վերջ։

Փաշինյանը չի բարձրացնում խաղադրույքները, պարզապես շրջում է տախտակը. նա ձեռնոց է նետում Եկեղեցուն ինչպես հավասարը հավասարին, և դա ավելին է, քան պարտությունը, դա սխալ է։ Եթե ​​նման պատմություններում, լինի հայկական, թե վրացական,  ֆարս պատահում էլ է, ապա դա ընդդիմությունն է: Յուրաքանչյուրը փրկում է վերջինիս յուրովի։ Միշան՝ չափազանց դաժանությամբ։ Նիկոլը՝ իր խաչակրաց արշավանքով։ Անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է վերաբերվում Եկեղեցուն, այն ընդդիմության համար հենարան և քաղաքական ռեսուրս է դառնում։ Հետևաբար Կարապետյանն էլ իր ընտրությունն է անում։

Մի խոսքով, հիմա մենք կիմանանք այն, ինչ չգիտեինք 13 տարի առաջ Սաակաշվիլու առնչությամբ, թե ինչ է կատարվում հանգուցալուծումից մեկ տարի առաջ։ Առանց Կարապետյանի էլ Փաշինյանը ստիպված էր ամեն օր ապրել այնպես, ինչպես վերջինը, որպեսզի հերթական անգամ այն նախավերջինը դառնար։ Միշան ձախողվեց։ Այդ ջուրը երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանն է մտնում:

Աղբյուրը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փոփոխությունների էությունը՝ պատմական պարտքի մարման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Կարկուտը ոչնչացրել է հողատարածքները. սա նաև գյուղատնտեսական ոլորտում պետական քաղաքականության բացակայության ուղիղ հետևանքն է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025
Նորություններ

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025
Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Հաջորդ գրառումը

Կարկուտը ոչնչացրել է հողատարածքները. սա նաև գյուղատնտեսական ոլորտում պետական քաղաքականության բացակայության ուղիղ հետևանքն է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

«Պրավդա» հրատարակչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Լեոնտևը մահացել է Մոսկվայում, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ...

ԿարդալDetails

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական