Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Վրաստանի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում և ահաբեկում առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ, սակայն երկրի իշխանությունները հուսով են, որ ԵՄ անդամ երկրները չեն որոշի կիրառել պատժիչ միջոցներ»,- ասել է Բոչորիշվիլին։
Դեկտեմբերի 16-ին ԵՄ-ն Բրյուսելում նախատեսված հերթական նիստի ժամանակ կքննարկի Վրաստանի դեմ լրացուցիչ միջոցները, այդ թվում՝ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։
Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները վատացել են երկրում մի շարք օրենքների ընդունումից հետո: Ըստ ԵՄ-ի դրա հետևանքով Վրաստանում արձանագրվել է «ժողովրդավարությունից նահանջ»: Բացի այդ, Արևմուտքը վրացական իշխանություններին մեղադրում է քաղաքացիների դեմ կիրառվող բռնաճնշումների համար, որոնք չեն կարող ԵՄ հետ հարաբերություններում հետևանքներ չունենալ։