Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, եթե 2024 թվականի վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը, գրում է aliq.ge-ն:
«Հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո կա՛մ Վրաստանը կվերադառնա իր եվրոպական ուղուն` ես դրանում համոզված եմ և վստահ եմ, որ դրանից հետո իրադարձությունները շատ արագ կզարգանան, և հունիսին Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կհայտնվենք եռյակում:
Կա՛մ այլևս չի լինի Վրաստան, և դա ողբերգություն կլինի ոչ միայն նրա, այլ նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին պետք է վրացական կամուրջը, և սա ողբերգություն կլինի Կովկասի ու այս տարածաշրջանում Եվրոպայի ներկայացուցչության համար, որը շատ կարևոր է իր գտնվելու վայրով»,- սեպտեմբերի 27-ին Փարիզում «Բուչայից առաջ Աբխազիան է եղել» վավերագրական ֆիլմի ցուցադրումից առաջ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: