Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել. «Փաստ»

05/10/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ծանր պարտության արդյունքում տարածաշրջանում բոլորովին նոր իրողություն է հաստատվել, ուստի քայլեր մշակելիս պետք է հնարավորինս հաշվի առնել իրերի առկա դասավորությունը ու գործել դրան համապատասխան։ Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է շարունակի անընդհատ զիջողի դերում լինել։ Այս պայմաններում հայկական կողմը պետք է փորձի շատ արագ վերականգնել իր դիրքերը ամենից առաջ դիվանագիտության դաշտում և միջազգային հանրության առաջ հանդես գա արժանապատիվ կեցվածքով։ Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանի կառավարման պարագայում նույնիսկ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը երբևէ կարող է վերականգնել իր երբեմնի հեղինակությունը։ Իսկ հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո գործող իշխանությունները միայն հակառակորդին զիջումներ անելով և արտաքին ուժերին հաճոյանալով են զբաղված։

Դրա արդյունքում է, որ Հայաստանը միջազգային հանրության առաջ ոչ միայն կորցրել է իր ունեցած հեղինակությունը, այլև մի տեսակ իզոլացված վիճակում է հայտնվել, երբ ոչ մեկը չի ցանկանում հաշվի նստել մեր երկրի կարծիքի հետ։ Այս իրողությունը իր հետքն է թողնում նաև երկրի ներսում առկա իրավիճակի վրա։ Քաղաքացիների շրջանում պահպանվում է ներքին հիասթափությունն ու ապագայի նկատմամբ հույսի կորուստը։ Պետությունը նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացիներին արտաքին սպառնալիքներից։ Դրա համար էլ որոշ դեպքերում անգամ տպավորություն էր առաջանում, որ ընդհանրապես պետություն գոյություն չունի, քանի որ իրենց պաշտպանելու հարցն ուղղակիորեն քաղաքացիների ուսերին էր մնում, և նրանք միայնակ պետք է իրենց «գլխի ճարը տեսնեին»։

Թերևս այս պատճառով է, որ հազարավոր մարդիկ բռնում են արտագաղթի ուղին՝ նպատակ չունենալով այլևս վերադառնալ Հայաստան։ Հասկանալի է, որ այսպիսով Փաշինյանի իշխանությունը երկիրը առաջնորդում է դեպի նոր վերահաս աղետ։ Այս ֆոնին ուշագրավ էին երեք օրվա ընթացքում ՀՀ նախկին երեք նախագահների կողմից հնչեցված ահազանգերը։ Հնարավո՞ր է սա պատահական համարել: Կարծում ենք՝ ոչ: Ամենայն հավանականությամբ, վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել: Նախ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում տեղի ունեցած համաժողովի ընթացքում բավական կոշտ գնահատականներ հնչեցնելով ՀՀ իշխանությունների և Ալիևի հասցեին, ընդգծեց, որ Հայաստանի վերականգնման, մասնավորապես բանակի վերակառուցան համար տևական և համառ աշխատանք է անհրաժեշտ, բայց դրա համար նախ՝ իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ դա ենթադրում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Ապա հոդվածով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հոդվածում վերջինս ներկայացնում է «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը և հիշեցնում ժամանակին այդ թեմայով հրապարակած տեսակետները՝ բերելով իր հայտարարություններից ու ելույթներից ընդարձակ քաղվածքներ։ Երեկ էլ ասուլիսով հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը բազմակողմանիորեն վերլուծեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանայինից սկսած, ներքաղաքականով վերջացրած։

Նա փաստացի հայտարարեց օրվա իշխանություններին հեռացնելու քաղաքական պայքարի նոր փուլի մասին։ Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում, երբ Հայաստանը բավական բարդ վիճակում էր հայտնվել, նախկին երեք նախագահները, մի կողմ դնելով իրենց քաղաքական տարաձայնությունները, հանդիպումներ ունեցան, քննարկեցին ու վերլուծեցին ստեղծված իրավիճակը։ Նույնիսկ նախաձեռնություն կար, որ Քոչարյանը և Տեր-Պետրոսյանը մեկնեն Մոսկվա՝ բարձր մակարդակով հանդիպումներ ունենալու համար, սակայն իշխանությունները, ինչպես հիշում ենք, խոչընդոտեցին այցի իրականացումը, թեպետ Փաշինյանն ասում էր, թե ինքը դեմ չէ։

Կրկնենք՝ այս անգամ ևս երեք նախագահների գրեթե համաժամանակյա ակտիվացումը պատահական չէ։ Ու նախագահների կողմից հնչեցվող հայտարարություններն արվում են այն ֆոնին, երբ Փաշինյանն ու Ալիևը փոխադարձ պատրաստակամություն են հայտնում տևական դադարից հետո հանդիպում ունենալ, իսկ Հայաստանի վարչապետն անընդհատ «դրական ազդակներ» է ստանում Թուրքիայից։

Փաստորեն, նախկին նախագահներն իրենց խոսքի միջոցով ցանկանում են հանրությանը որոշակի ազդակներ հղել Հայաստանին սպառնացող նոր վտանգների ու դրանց դիմագրավելու հարցում իշխանությունների անկարողության մասին։ Արձանագրենք՝ իշխանափոխության օրակարգը ոչ միայն շարունակում է առօրեական մնալ, այլև գնալով դառնում է երկրի ու ժողովրդի համար կենսական անհրաժեշտություն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 05․10.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչատարածքային բաժանման մասին օրենքը հիմք չի կարող հանդիսանալ պետական սահմանները Ադրբեջանի հետ ճշտելու համար.Սեյրան Օհանյան

Հաջորդ գրառումը

«Ուսապարկային անառակություն». Ռուբեն Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Ուսապարկային անառակություն». Ռուբեն Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական