Կազանի օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 06:00-ից սահմանափակումներ են մտցվել։ Այն ժամանակավորապես չի ընդունում և թռիչքներ չի ուղարկում, հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ընդգծել է, որ ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Սոչիի օդանավակայանում նույնպես ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
Համաձայն առցանց ցուցատախտակի՝ ուրբաթ առավոտյան օդանավակայանում հետաձգվել է 15 ներքին չվերթ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Իժևսկ, Նովի Ուրենգոյ, Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Ուֆա և Իրկուտսկ։ Հետաձգվել է նաև 8 միջազգային չվերթ՝ դեպի Բահրեյն, Թբիլիսի, Անթալիա, Երևան, Դուբայ և Ստամբուլ։
Այսօր առավոտյան օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ են մտցվել նաև Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայաններում։
Նախօրեին Մոսկվայի բոլոր օդանավակայաններում, ինչպես նաև Կալուգայի օդանավակայանում, ներդրվել էր «Ковер» պլանը։ Սահմանափակումները մտցվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։