Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ մաս որևէ այլ պետությանը չի հանձնվում և չի հանձնվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ սահմանազատման հետևանքով ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, հետաքրքրվեցին լրագրողները։
«Միանշանակ։ Վստահ եմ, որ ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածքը։ Վստահ եմ, որ մեր սուվերեն տարածքներից հակառակորդը դուրս է գալու»,- ասաց մարզպետն ասաց
Մարզպետը միաժամանակ նշեց, որ մարզում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզում հնարավոր սահմանազատման-սահմանագծման գործընթացի մեկնարկին, Կարեն Սարգսյանն ասաց, որ որևէ տեղեկություն այդ մասին չունի։