Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական գործը առնչվում է Վ. Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։ Բացառված չէ, որ առաջիկայում նա անգամ դատավարական կարգավիճակ ստանա։
Կայքի տեղեկություններով՝ մի քանի այլ դեպքերով էլ այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնց հիման վրա եւս կարող է հարուցվեն նոր քրեական գործեր։