Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին երկու տարվա տնտեսական բումը պայմանավորված է դեպի ՌԴ արտահանումներով, այնպես որ պետք չէ մատների արանքով նայել Լարսի անցակետին. տնտեսագետ

28/11/2023
- Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցավով կարելի է արձանագրել, որ հայ պաշտոնյաները չեն պատկերացնում ՀՀ տնտեսական և քաղաքական իրական վիճակը և փորձում են տղայական ինչ-որ հայտարարություններ անել՝ առանց հասկանալու դրանց հետևանքները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Հիշեցնենք, որ հայկական բեռնատարների՝ Լարսի անցակետը հատելու և ՌԴ մուտք գործելու արգելքի ֆոնին վերջինս գրել էր. «Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»։

Տնտեսագետը նշեց մի քանի հանգամանք, որոնցով կարևորվում է Լարսի անցակետի բաց լինելը ոչ միայն արտահանումների, այլև ներմուծումների համար։

«Հայաստանը Ռուսաստանից է ստանում ցորենի 75 տոկոսը։ Մենք ցորենի ինքնբավության մասով շատ ցածր մակարդակ ունենք՝ մոտ 25 տոկոս։ Ռուսաստանից ենք ստանում շաքարավազի, ձեթի, մարգարինի, կաթնամթերքի և առաջին անհրաժեշտության շատ այլ ապրանքներին զգալի խմբաքանակներ։

Վերջապես ՌԴ-ից ենք ստանում մեր էներգակիրների 76 տոկոսը։ Այս պարագայում, եթե Լարսի անցակետը փակվի, ապա մենք կարող ենք ներքին շուկայում պարենային բավական լուրջ խնդիրներ ունենալ։

Արտահանման մասով Լարսը մեզ համար ամենակարճ ճանապարհն է Ռուսաստանի հետ առևտուր անելու համար. վերջին երկու տարիների տնտեսական բումը պայմանավորված է դեպի ՌԴ արտահանումներով։ Դա պետք է հասկանալ և գնահատել, ոչ թե մատների արանքով նայել Լարսի անցակետին։

Այժմ, երբ Լարսի անցակետը փակ է հայկական բեռնատարների համար, ՀՀ իշխանությունները փորձում են խնդիրը գցել հայ տնտեսվարողների վրա, որ իբր նրանք չեն կարողացել լավ աշխատել և այլընտրանքայիին շուկաներ չեն գտել։

Իսկ այլընտրանքային շուկաներ գտենելը, մանավանդ հիմա, բավական դժվար է։ Պետք է կարողանալ տնտեսական գործընթացները հնարավորինս զերծ պահել քաղաքական մանիպուլյատիվ հայտարարություններից, որովհետև այդ հայտարարություններից տուժում են ոչ թե պաշտոնյաները, այլ ամբողջ տարին քրտինք թափած գործարարները։ Հայ պաշտոնայները պետք է հասկանան իրենց հայտարարությունների հետևանքները»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Լուվր»-ը գնել է Վերածննդի նկարչի՝ ֆրանսուհու՝ խոհանոցի սալիկին դաջված նկարը

Հաջորդ գրառումը

Տավուշի մարզի 3,1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

Տավուշի մարզի 3,1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական