Ուրբաթ օրը տղամարդը Վատիկանում թռել է Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա՝ մինչ ոստիկանների հասնելը կոտրելով 30 հազար եվրո արժողությամբ վեց մոմակալներ։
Ծագումով ռումինացի տղամարդը ձերբակալվել է Վատիկանի անվտանգության աշխատակիցների կողմից և տեղափոխվել է քաղաք-պետության պետական անվտանգության տեսչություն։ Այս մասին տեղեկացրել են իտալական AGI եւ ANSA լրատվական գործակալությունները:
Բջջային հեռախոսով արված տեսանյութից երևում է, թե ինչպես է տղամարդը խորանից նետում մոմակալը և հանում խորանի սպիտակ սփռոցը։
Խորանը կառուցվել է Սուրբ Պետրոսի գերեզմանի վրա, որն, ըստ քրիստոնեական ավանդության, Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է։ Խորանը ծածկված է չորս բրոնզե սյուների եւ իտալացի քանդակագործ Ջան Լորենցո Բերնինիի 29 մետրանոց հովանիով։