Վերջերս կարդացել եմ հայտարարություններ, որ քաղաքացիները վաճառում են իրենց երիկամները, լյարդը և այլ օրգանները։ Կան հայտարարություններ այն մասին, որ երիկամ ու լյարդ են գնում. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր Ռազի Նուրուլլաևը։
Պատգամավորը նշել է, որ կանգառներում գովազդներ են հայտնվում. «Այստեղ մի քանի պատճառ կարող է լինել՝ քաղաքացիները անհրաժեշտությունից դրդված վաճառում են ներքին օրգանները, կամ սպեկուլյանտները խրախուսում են քաղաքացիներին դա անել՝ հանուն շահի, ամենավատն այն է, որ դրանում ներգրավված են հանցավոր խմբավորումներ։
Ռազի Նուրուլլաևը դիմել է պատկան մարմիններին. «Հրավիրեք այս քաղաքացիներին, պարզեք, թե ինչու են նրանք ցանկանում վաճառել ներքին օրգանները։ Եթե դա պայմանավորված է սոցիալական կարիքներով, ապա ավելի կարևոր է պետության կողմից հնարավոր քայլեր ձեռնարկել նրանց կարիքները հոգալու համար։ Նաեւ՝ նման գովազդները վերահսկվու՞մ են։ Ադրբեջանի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալ պետական օգնություն, երբ հայտնվում են դժվարին իրավիճակում։ Ուստի խնդրում եմ միջոցներ ձեռնարկել ներքին օրգանները վաճառող քաղաքացիներին պետական մակարդակով օգնություն ցուցաբերելու համար»։