Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի. փաստաբան

08/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաբան Սոս Հակոբյանը ստանձնել է Mediahub.am լրատվական կայքի լրագրող  Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր, իսկ, իսկ խոսքերի համաձայն, կոնֆլիկտներ հրահրելու մեծ վարպետ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև 30.10.2024թ. Ազգային ժողովի շենքի ներսում տեղի ունեցած վեճի, դրա արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի որոշմամբ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշման հետ կապված հարցերով։

«Գտնում ենք, որ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի։ Չեն պահպանվել անգամ պատասխանատվության ենթարկելու ցանկացած վարույթի հատուկ հավասարության և լսվելու իրավունքի իրացման իրավական սկզբունքները։

Կարևորում ենք այս որոշման ապօրինի ճանաչելը նաև այն առումով, որ իշխանությունների բարեհաճությանը կոնկրետ պահի չարժանացած լրագրողների հավատարմագրումը դադարեցնելու արատավոր պրակտիկան ստանա իրավական գնահատական՝ համարելով այն խոսքի ազատության, տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքների ճնշման փորձ։

Տեղեկացնում եմ, որ երեկ դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ դեպքի մանրամասները արձանագրած տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի պահպանելու խնդրանքով։

Հարգելի լրագրողներ,

գտնում եմ, որ հարցը չի վերաբերում բացառապես լրագրող Վահե Մակարյանի մասնագիտական գործունեության իրականացման իրավունքի պաշտպանությանը։ Այսօրինակ ապօրինի դեպքերը եղել են նաև նախկինում (օրինակ՝ Սյուզի Բադոյանի, Քնար Մանուկյանի հետ կապված դեպքերը և այլն), և մեծ հավանականությամբ չեն ավարտվի այս միջադեպով։

Ուստի, խնդրում եմ բոլորիդ հնարավորինս ակտիվ լուսաբանել այս իրավական գործընթացը՝ հանրության տեղեկություններ ստանալու իրավունքը գործնականում ապահովող լրագրողների իրավունքների պաշտպանության լույսի ներքո»,- նման հայտարարությամբ հանդես է եկել Վահե Մակարյանի շահերի պաշտպան, փաստաբան Սոս Հակոբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մետապորտ միջազգային հարթակում այսուհետ ներկայացված են նաև Արցախի հուշարձանները

Հաջորդ գրառումը

Կրակոց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո» գործարանում․ կա վիրավոր

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Կրակոց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո» գործարանում․ կա վիրավոր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական