Իշխանությունը հապճեպ կարգով նախաձեռնել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որով փորձում է սահմանափակել դաշինքների անվանումները՝ մասնավորապես անձինանվան օգտագործումը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին։ ԱԺ-ի դիմաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
«Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը։ ԱԺ-ում հապճեպ նախաձեռնության օրինագծի քննարկումը դրա վկայությունն է»,-ասաց Մարիաննա Ղահրամանյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քպ-ականների կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է արգելել կուսակցություններին և դաշինքներին իրենց անվանումներում օգտագործել անձնանուններ, ինչը, ընդդիմադիրների գնահատմամբ, միտված է սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ուղղված է կոնկրետ գործիչների դեմ։









