Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը.
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած 3 ոստիկանի՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանի, մայոր Դավիթ Դանիելյանի և լեյտենանտ Արարատ Գասպարյանի հոգեհանգիստը:
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կատարել է հոգեհանգստյան կարգ:
Ծառայակից ընկերները վստահեցնում են՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հիշատակը հավերժ վառ են պահելու:
Մանրամասները՝ տեսանյութում