Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփանակերտ. Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում է օկուպացված Ղարաբաղ

30/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը, Թուրքիայի հանցակցությամբ, գրոհայիններ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Այն բանից հետո, երբ Աֆղանստանում «Թալիբանը» վերցրեց իշխանությունը, «Ալ Քաիդա»-ի գրոհայիններից մի քանիսը շտապ կարգով տեղակայվեցին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում: Դա արվում է Թուրքիայի հետ համատեղ եւ մի քանի նպատակ է հետապնդում: Բնականաբար, Թուրքիան ցանկանում է փրկել իր զինյալների ողնաշարը, որն օգտագործում է տարբեր տարածաշրջաններում, հիմնականում Մերձավոր Արեւելքում: Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում գրոհայինների տեղակայումը լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի, Իրանի, ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համար եւ մի տեսակ վերահսկողություն է բուն Ադրբեջանի վրա: Այս շրջաններում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրականում չեն վերահսկվում Բաքվի կողմից, բայց վերահսկվում են Թուրքիայի կողմից:

Այսպիսով, Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում: Չնայած «եղբայրության», «մեկ ժողովուրդ՝ երկու պետության» մասին կարգախոսներին, Թուրքիան ուժային լծակներ է օգտագործում, որպեսզի «եղբայրը» չվերանայի իր «եղբայրական հարաբերությունները» Անկարայի առաջադրանքի հարցում: Մենք տեսնում ենք խորապես մտածված աշխարհաքաղաքական գիծ, որտեղ ակտիվորեն օգտագործվում են արմատական ահաբեկչական ուժեր: Տեղի ունեցողը ինչ-որ կերպ թաքցնելու համար տեղեկություններ են տարածվում Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված իբր աֆղանցի փախստականների տեղափոխման մասին: Բոլորս էլ գիտենք, որ Աֆղանստանից փախստականները նախընտրում են արեւմտյան երկրները: Քանի որ փախստականներն այն մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ համագործակցել են արեւմտյան կոալիցիայի հետ, ունեն մոտեցումներ, որոնք տարբերվում են Աֆղանստանում հասարակական կարգի եւ պետականաշինության հարցում «Թալիբան»-ի մոտեցումներից, եւ նրանք անելիք չունեն Ադրբեջանում, հատկապես օկուպացված տարածքներում, որտեղ Ադրբեջանը ոչնչացնում է ամեն ինչ, այդ տարածքները վերածում է պլացդարմի: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ այս տեղեկատվությունը վերստուգեն միջազգային կառույցները եւ շահագրգիռ պետությունների համապատասխան կառույցները՝ հաշվի առնելով, թե կայունությանն ու անվտանգությանը ինչ սպառնալիք է ներկայացնում գրոհայինների այս տեղափոխումը»,- նշել է Դավիթ Բաբայանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է․ ԱՀ ՔԿ

Հաջորդ գրառումը

Չեխիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Չեխիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական