Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստամբուլի հայկաբնակ թաղամասերում հանգիստ է. Արևելք

20/03/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 19-ին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո  Թուրքիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում եւ երկրի խոշորագույն քաղաք Ստամբուլում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, ինչը հանգեցրել է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների։ 

Ստամբուլի հայկական տարբեր կառույցներից տեղեկացանք, որ քաղաքի հայաբնակ թաղամասերում իրավիճակը հանգիստ է, սակայն հայերը, իբրեւ երկրի բնակիչներ, նույնպես մտահոգված են տեղի ունեցածով։ 

Համայնքային գործիչ Արա Թաշն «Արեւելք»ի հետ զրույցում նշում է, որ ընդհանրապես նման քաղաքական լարված իրավիճակները Մերձավոր Արեւելքում նախեւառաջ տնտեսական անկման են տանում, ինչը եւ սպասելի էր նաեւ ա՛յս անգամ․ «Դոլարի, եւրոյի բարձրացում եղավ, ոսկին թանկացավ, ինչը միանգամից ազդեց շուկայի վրա․ մարդկանց դա մտահոգում է»,-նշեց մեր զրուցակիցը։

«Ակոս» թերթի լրագրող Լուսյեն Քոփարն  էլ «Արեւելք»ին հայտնեց, որ ցույցերը Սարաչանի հրապարակում են, որ հեռու է հայաբնակ թաղամասերից, եւ քաղաքի մյուս շրջաններից էլ մասնակցել ցանկացողները գնում են Սարաչանի։ «Հայաբնակ թաղերում հանգիստ է, թեմայի շուրջ ազատ քննարկումներ չկան փողոցներում, նաեւ՝ արգելվել են ցույցերը, մարդկանց միայն հետաքրքրում է տնտեսական վիճակը, որ կարող է ավելի սրվել այս դեպքերից հետո։ Մեծ մասի առաջին մտահոգությունը նախեւառաջ դա է, կարծես կսպասեին նման մի անկում, եւ ահա եղավ»,-ասում է հայ լրագրողը, նշելով, որ կրկին աղքատացում է սպասվում։  

Տնտեսական դրությունից բացի հայերին նաեւ երկրի ապահովական վիճակն է մտահոգում, քանի որ պոլսահայությունը աշխատանքի, ուսման բերումով ցրված է Ստամբուլով մեկ։

Հայությունը նաեւ անտարբեր չէ կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ, որը հայասեր քաղաքապետ էր համարվում․ նա հաճախ էր  Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների  ներկա եղել, այցելել հայկական կառույցներ, աջակցել հայ համայնքի խնդիրների լուծմանը։

Աղբյուր՝ arevelk.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ

Հաջորդ գրառումը

Կեցցե՛ հեծանիվը, որը ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ ու մենք քշելու ենք. Բաբկեն Պիպոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Նորություններ

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025
Միջազգային

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025
Նորություններ

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025
Հաջորդ գրառումը

Կեցցե՛ հեծանիվը, որը ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ ու մենք քշելու ենք. Բաբկեն Պիպոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

«Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի...

ԿարդալDetails

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025

Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական