Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպառնացել են, որ թուրքական բանտում ողջ չի մնա. ինչպե՞ս է ռուս տղամարդն անցել Ախուրյան գետն ու փախել Հայաստան. (News.am)

21/08/2020
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, 7 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել այս տարվա փետրվարին հայ–թուրքական սահմանն ապօրինի հատած ՌԴ քաղաքացուն։

«Ռուսաստանի երկաթուղային գծեր» ՓԲԸ–ի կապիտալ գործերով տեսուչ, 56-ամյա Գեորգի Կաբիոկովը 2020թ. փետրվարի 16-ին Թուրքիայից անցնելով Ախուրյան գետը, առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որից հետո շարունակելով ճանապարհը ուղևորվել է սահմանամերձ Բագարան համայնք, որտեղ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել: Հայաստանում Կաբիոկովը գտնվել է հյուպատոսական հաշվառման մեջ, և ՀՀ տարածքում ստացել է ապաստանի իրավունք։  ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով՝ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Առաջադրված մեղադրանքում Կաբիոկովն իրեն լիովին մեղավոր է ճանաչել։ Իր ցուցմունքում տղամարդը պատմել է, որ կնոջ հետ հանգստանալու նպատակով, 2020 թվականի հունվարի 16-ին ՌԴ-ից մեկնել է Թուրքիայի Անթալիա քաղաք։ Օրեր անց նա հյուրանոցում հանդիպել է մի քանի կանանց, որոնցից մեկը մարմնով հպվել է իրեն և հեռացել, ինչից հետո՝ գիշերը հյուրանոցի սենյակ են այցելել Թուքիայի ոստիկանության՝ Ժանդարմերիայի աշխատակիցներ և իրեն հրավիրել են մոտակա բաժին, որտեղ թարգմանչի և փաստաբանի մասնակցությամբ կազմել են արձանագրություններ։ Առավոտյան իրեն ուղեկցել են դատարան, որտեղ դատավորն ասել է, որ նա կասկածվում է հանցագործության մեջ, ուստի չի կարող բացակայել Թուքիայից։ Դատական նիստից հետո Կաբիոկովը վերադարձել է հյուրանոց, զանգահարել է Թուրքիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և հայտնել իր հետ կատարվածի մասին, սակայն իրեն պատասխանել են, որ ոչնչով օգնել չեն կարող։ Դրանից հետո ինքը և կինը մեկնել են Անթալիայում գտնվող մեկ այլ հյուրանոց։ Փետրվարի 4-ին ռուս տղամարդը փաստաբան է վարձել, ով ծանոթանալով քրեական գործի նյութերին, առաջարկել է հնարավորության դեպքում լքել Թուրքիայի տարածքը, քանի որ իրեն սպառնացել է 8-12 տարի ժամկետով ազատազրկում։ Ըստ ցուցմունքի՝ այնուհետև տարբեր անձինք իրեն առաջարկել են 300.000 եվրո գումարի դիմաց լուծել իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու հարցը, միաժամանակ սպառնալով, որ բանտում հայտնվելու դեպքում ողջ չի մնա։ Ինքը պահանջած չափով գումար չի ունեցել և այդ առաջարկներին չի համաձայնվել։ Այնուհետև` Թուրքիայից իրեն դուրս հանելու համար մի քաղաքացու  մաս-մաս տվել է 16.000 դոլար գումար, որից հետո 2020 թվականի փետրվարի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հայ-թուրքական սահման, որից հետո ինքը ինքնուրույն անցնելով գետը հատել է սահմանը։

Գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և դատարանին միջնորդել արագացված կարգով դատական քննություն անցկացնել, ինչը դատարանը բավարարել է։ Պատիժ նշանակելիս, դատարանը Կաբիոկովի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանք է դիտել այն, որ նա զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված, կամ այլ կերպ արատավորված չի եղել, խնամքին են՝ թոշակառու կինը և երկու չափահաս որդիները։

Դատարանի վճռել է Գեորգի Կաբիոկովին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 7 ամիս ժամկետով: Նրա պատժի կրման սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու՝ ձերբակալելու պահից։  ՌԴ քաղաքացու պատժի կրման ժամկետը կավարտվի մեկ ամսից և նա ազատ կարձակվի։

Աղբյուր՝ News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունների հետ «համերաշխության շղթաներ» հայտնվեցին Մինսկում

Հաջորդ գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին՝ ծննդյան օրվա առթիվ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին՝ ծննդյան օրվա առթիվ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական