Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրբ Սոֆյայի տաճարը վերածվեց քաղաքական միավորներ հավաքելու միջոցի. Արայիկ Հարությունյան

24/07/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելու իրողությանը:

«Սուրբ Սոֆիան այսօր նորից վերածվեց մզկիթի: Այս ուրբաթն այդ պատճառով համաշխարհային լրատվամիջոցներից մեկի կողմից «տխուր օր» դիպուկ բնորոշումը ստացավ։ Որպես հայ քրիստոնյա ՝ չեմ կարող վերաբերմունքս չարտահայտել «անպաշտպան» մնացած տաճարի դեմ այս ոտնձգության նկատմամբ:

Քաղաքակիրթ մարդկությունը վաղուց յուրացրել է վարքականոնի մի պարզ նորմ՝ հարգանքն այլոց հավատքի, կրոնական զգացմունքների ու ինքնության, մանավանդ դրանք մարմնավորող հուշարձանների նկատմամբ։ Հարկ չկա ավելորդ անգամ ասելու, որ Արցախում էլ է այդպես։ Մեր հանրապետության բազմաթիվ հյուրերն ու պատմական ժառանգության ուսումնասիրողները վաղուց արձանագրել են այդ իրողությունը։

Այս գրառումը, սակայն, մեր մասին չէ, այլ մեկ մարդու՝ փառասիրությունից դրդված դիվային քայլի, ինչն արդեն շաբաթներ շարունակ քննարկում են թե՛ միջազգային հանրության գործող անձինք, թե՛ աշխարհի քաղաքական ու հասարակական շրջանակները, թե՛ լրատվամիջոցները, թե՛ հարյուր հազարավոր մարդիկ։

Փաստացի միանձնյա որոշմամբ՝ փորձ է արվում քաղաքակրթության պատմության համար խորհրդանշական նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել քաղաքական միավորներ հավաքելու միջոցի։

Էրդողանի այս վարքաբանությունը դեմ է ոչ միայն քրիստոնեական, իսլամական և, առհասարակ, որևէ կրոնական ուսմունքի հիմնադրույթներին։ Դեմ է մարդկային քաղաքակրթության ժամանակակից ընկալումներին։

Հռետորական հարց է ծագում․ արդյո՞ք անհրաժեշտ էր համավարակի այս պայմաններում, երբ բոլորս, անկախ կրոնական պատկանելիությունից, առ Աստված ուղղված մեր աղոթքներում խնդրում ենք ուժ մարդկությանը պատուհասած այս արհավիրքն արագ հաղթահարելու համար, փորձել նոր կնճիռ բացել միջկրոնական հարաբերություններում և փոխադարձ ընկալումներում։ Արդյո՞ք այսօր արդարացված է խորը միջնադարում լայն կիրառություն ունեցած սուլթանական բարբարոս և սրբապիղծ մոտեցումը։ Արդյո՞ք այդ գործելաոճն այդքան խորն է արմատավորված թուրքական իշխանության հոգեկերտվածքում։

Եվ խոսքն այստեղ բնավ իսլամի մասին չէ, որի համար սրբապղծությունը նույնքան վրդովեցուցիչ է և բնորոշվում է մեր առօրյա խոսքում հաճախ կիրառվող «հարամ» բառով։

Այս հարցադրումների վերաբերյալ հայերն իրենց աներկբա պատասխանն ունեն, չէ՞ որ Հայոց ցեղասպանությունը նաև մշակութային ցեղասպանություն էր, որը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շարունակվում է առ այսօր։ Իսկ ունի՞, արդյոք, աշխարհն իրեն նետված այս մարտահրավերի պատասխանը․ կարծում եմ՝ դեռևս ոչ։

Քաղաքակրթության հանդեպ ցուցադրված այս հերթական քամահրանքից պետք է հետևություններ անեն բոլորը, հատկապես՝ «քաղաքակիրթ Թուրքիայի» առասպելի հիման վրա հարաբերություններ կառուցողները՝ քրիստոնեականից մինչև իսլամական պետություններ, կազմակերպություններ և գործիչներ: Իսկ հայությունն, անշուշտ, նման սրբապղծությունների վերաբերյալ իր հետևությունները վաղուց է արել…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնն անընդունելի է համարում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների և ծրագրի նախագիծը

Հաջորդ գրառումը

«Նարեկացին, Քուչակը, Սայաթ֊Նովան մեր հպարտութիւնն են, և դուրս հանել կը նշանակէ դաւաճանութիւն». Հովսեփ Նալբանդյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Նորություններ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

02/12/2025
Հաջորդ գրառումը

«Նարեկացին, Քուչակը, Սայաթ֊Նովան մեր հպարտութիւնն են, և դուրս հանել կը նշանակէ դաւաճանութիւն». Հովսեփ Նալբանդյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական