«Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»,-«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը ՀՀ-ում հանքերի շահագործման մասին է խոսել և օրինակ բերել Սոթքը: Նա նշել է. «Տեսանք, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ հարկատուին կորցնելիս ինչ վայնասուն բարձրացրինք, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում, որ բացվի: Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվի, բայց չորրորդ հարտակուին կորցնելը ծանր ենք տանում»: