Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հերքել է այն լուրերը, որոնք վերաբերում են Մոսկվայում սեպտեմբերի 15-ին կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերադարձին:
«Ինչ վերաբերում է սեպտեմբերի 15-ին, ես բազմիցս ասել եմ, որ նման ծրագրեր չկան», России 24-ին ասել է քաղաքապետը։ Նա հավելել է, որ այս տարի անհրաժեշտ կլինի իրականացնել գրիպի ավելի զանգվածային պատվաստումներ, քան նախորդ տարիներին: