Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքի համար պատերազմը սկսված է

30/03/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանն այսօր վերածվել է եռացող կաթսայի, և ամեն օր նոր իրողություններ են ի հայտ գալիս` Հայաստանի հասարակության որոշակի շերտեր մտահոգված են նոր պատերազմի հեռանկարով։ Այս մտահոգություններն, իհարկե, բավականին լուրջ հիմքեր ունեն՝ հաշվի առնելով թշնամու հավակնությունները՝ ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։
Այս փաստն արձանագրողներից շատերը, սակայն, հաշվի չեն նստում մի կայացած փաստի հետ՝ Սյունիքի համար մղվող պատերազմն արդեն սկսվել է։ Իհարկե, այս պատերազմը սկզբունքորեն տարբերվում է մեր տեսած պատերազմներից, այս պատերազմը մղվում է Երևանի փողոցներում, Երևանի ու Բաքվի կառավարական շենքերում ու քարոզչական դաշտում։ Ցավով պետք է արձանագրել, որ այս պատերազմում ևս ուժերը խիստ անհավասար են։ Մի կողմից կռվում է նավթային պետություն, որն անուղղակիորեն, իսկ հաճախ՝ ուղիղ աջակցություն է ստանում մեր երկրի իշխանություններից, իսկ մյուս կողմից Հայաստանի բնակչության մեջ շատ փոքր տոկոս կազմող գիտակից քաղաքացիների՝ չմոբիլիզացված ու իրար հետ օպերատիվ կապ չունեցող հատված։
Այս անգամ մեր թշնամին փորձում է ավելի քիչ ռեսուրսներով, փափուկ ուժի կիրառմամբ գրավել Սյունիքի մարզը կամ, առնվազն, Մեղրին։ Ճանապարհների ապաշրջափակումը, որը մեզ ներկայացվում է որպես բավականին հեռանկարային ու ձեռնտու երևույթ, իրականում պայթող ական է՝ Հայաստանի պետականության հիմքերի տակ։
Պատերազմը ունենալու է մի քանի փուլ։ Առաջին փուլը՝ ինչպես բոլոր դեպքերում, քարոզչականն է, որն արդեն մեկնարկել է։ Մեզ սկսել են համոզել, որ մենք կարող ենք բարեկամություն անել ադրբեջանցիների և թուրքերի հետ, որ առևտրային ուղիների բացումը դրական ազդեցություն կունենա մեր սոցիալական վիճակի վրա, որ մեր տնտեսությունը կսկսի շնչել։ Այս քարոզչությունը հատկապես վտանգավոր է նրանով, որ պարունակում է մի շարք ճշմարտանման տարրեր՝ կապված սոցիալտնտեսական հեռանկարների հետ, և միջին վիճակագրական քաղաքացին տեսնում է հենց դա, այլ ոչ հարցի խորքային մասը։
Երկրորդ փուլը կարելի է հարաբերականորեն կոչել «համակեցություն և շփումներ»։ Ճանապարհների ապաշրջափակումից հետո՝ թուրքերի և ադրբեջանցիների մեծ զանգվածներ են հայտնվելու Հայաստանում, որպես զբոսաշրջիկ շրջելու երկրում,  և օգտվելու տուրիստական ենթակառուցվածնքներից՝ շփումներ հաստատելով տեղացիների հետ։ Տուրիզմի ոլորտի հետ առնչություն ունեցող քաղաքացիներն անմիջապես զգալու են փոփոխությունն իրենց գրպանի վրա։ Այս մարդիկ տեղացիների հետ նաև ստեղծելու են տնտեսական շփումներ, իսկ ավելի կոնկրետ՝ առևտուր և բիզնես համագործակցություն։ Թուրքական և ադրբեջանական կապիտալը շատ արագ կլափի Հայաստանի տնտեսությունը, այդ կապիտալի ներդրմամբ՝ կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր։
Հաջորդ փուլը, որ հարաբերականորեն կանվանենք «հյուրընկալում», կսկսվի սրանից անմիջապես հետո։ Ադրբեջանցիները կսկսեն անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում և հատկապես՝ իրենց համար առավել պիտանի՝ ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում։ Ստանալով պետական աջակցություն՝ նրանք մի քանի անգամ թանկ գներով կսկսեն գնել տներ, օրինակ, Մեղրիի տարածաշրջանում։ Տեղացիներից շատերը, ի վիճակի չլինելով հաշվարկել վտանգները, ոգևորված իրենց անշարժ գույքի արժեքի անսպասելի բարձրացումից, հաճույքով կվաճառեն իրենց տներն ադրբեջանցիներին։ Ժամանակի ընթացքում վերաբնակիչները տեղում կհիմնեն մզկիթներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։


Հաջորդ փուլը «ժողովրդագրական ջարդն» է։ Հաշվի առնելով վերջին պատերազմի արդյունքում մեզ սպասվող ժողովրդագրական ճգնաժամը՝ մեր թշնամին հնարավորություն կունենա շատ արագ փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը՝ հօգուտ իրեն։ Սրանից հետո Սյունիքի թուրքացման հարցը կարելի է փակված համարել. չկա հայ բնակչություն, չկա նաև հայկական Սյունիք։
Ինչպես արդեն վերևում ասացինք՝ պատերազմն արդեն սկսված է։ Բայց քանի դեռ Հայաստանը՝ որպես պետություն որևէ դիմադրություն ցույց չի տալիս, իսկ հասարակությունը հիմնականում ամորֆ է, այս փուլերը շատ արագ փոխարինելու են մեկը՝ մյուսին։ Այստեղից բխում է կարևոր հետևություն։ Նախ պետք է հաղթել «Երևանի փողոցներում», հետո՝ կառավարության շենքում, ձևավորել իրավիճակը ըմբռնող իշխանություն ու պատերազմել։ Այլապես թշնամին՝ առանց անգամ մի կրակոցի, կզավթի Սյունիքը։ Ամեն հաջորդ փուլում հաղթանակի հավանականությունը ավելի ու ավելի է նվազում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ենթատեքստով նշանակում է՝ փակում են մարզային բոլոր դպրոցները, որ անգրագետ երեխաներ մեծանան. Սերժ Սրապիոնյան

Հաջորդ գրառումը

4,7 մագնիտուդ երկրաշարժ Ավստրիայում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Նորություններ

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

4,7 մագնիտուդ երկրաշարժ Ավստրիայում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական