Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԿ»-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

07/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի հոկտեմբերի հինգին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց «Թեքեյան մշակութային ասոցիացիայի» ներկայացուցիչներ՝ Ամերիկայի և Կանադայի «Թեքեյան մշակութային ասոցիացիայի» կենտրոնական վարչության անդամ Արթօ Մանուկյանին (Կանադա, Մոնրեալ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանին և «Ատգեն Արմենյան» հիմնադրամի ներկայացուցիչ Անտուան Թերջանյանին։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և ԹՄՄ համատեղ իրականացվող ծրագրերին։

Հանդիպման օրակարգի առաջին հատվածում ՀԿ-ի աշխատակիցները ներկայացրին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ստեղծման պատմությունը, իրականացված և ընթացիկ իրականացվող մի շարք ծրագրերը։

Սոցիալական ծրագրերի պատասխանատու Տաթև Հարությունյանը հյուրերին ներկայացրեց մարզում բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը, մեղվաբուծության զարգացման և փոքր բիզնեսների աջակցությանն ուղղված ծրագրերը։

Գյուղատնտեսական ծրագրերի պատասխանատու Նաիրա Հարությունյանը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող Վայոց ձորի մարզում պտղաբուծության զարգացման, ոռոգման ջրագծերի, սառնարանային տնտեսության, չրանոցի, մարզում հիմնված փորձացուցադրական այգիների ստեղծման մասին, ինչպես նաև ներկայացվեց «Ատգեն Արմենյան» հիմնադրամի օժանդակությամբ մարզում հիմնված ինտենսիվ տնկարանը, որը հիմնվել է բարեգործական նպատակով և մարզի այգեգործներին տրամադրում է անվճար բարձրորակ պտղատու տնկիներ։

Երիտասարդական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գալստյանը հյուրերին ծանոթացրեց մարզի երիտասարդների համար իրականացվող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրերին՝ մասնավորապես 2022 թվականի օգոստոս ամսին հաջողությամբ կյանքի կոչված հայ-շվեյցարական փոխանակման ծրագրին, հայ-վրացական երիտասարդական փոխանակման ծրագրին, ամառային ճամբարներին և «Երիտասարդական համախմբում» ծրագրին, որն արդեն ունի մեկ տարվա պատմություն։

Ինտեգրացիոն ծրագրերի պատասխանատու Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց պարբերաբար անցկացվող պրակտիկաների կազմակերպման և դրանց արդյունքում մարզի աշխատաշուկայում զբաղվածություն ապահովելու ծրագիրը։

Հայաստանում Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի Վայոց ձորի համակարգող Հայարփի Աղախանյանը ներկայացրեց մարզում իրականացվող կրթական ծրագրերը, մարզի երեխաների և երիտասարդների համար կազմակերպվող անգլերեն դասընթացները և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համագործակցության եզրերը։

Կազմակերպությունում այցն ավարտվեց հարց ու պատասխանով և «Հզոր Հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանի ծանոթացմամբ, որը ևս «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրերից է։

ՀԿ-ի աշխատակազմը և Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչներն այցելեցին նաև Աղասաֆի փորձացուցադրական այգի՝ ծանոթանալու այգու աշխատանքներին և ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շահառուներին։

«Ատգեն Արմենյան» հիմնադրամի և «Թեքեյան մշակութային միության  օժանդակությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում մոնիտորինգային այցեր կատարվեցին՝ մեղվապահության զարգացման ծրագրի շահառուներին (ծրագրի պատասխանատու՝ Նարեկ Սարգսյան)։

Ցանկ՝ շահառուների

  • Փալանջյան Մուրադ-մեղվապահ, գյուղ Մալիշկա։ Տեղահանված Արցախի Քաշաթաղի շրջանից։
  • Ալոյան Գարիկ- մեղվապահ, քաղաք Վայք։ Տեղահանված Արցախի Քաշաթաղի շրջանից։
  • Մաթևոսյան Խաչիկ-մեղվապահ, գյուղ Թառաթումբ։ Բազմազավակ ընտանիք։

Անասնապահության զարգացման ծրագիր (ծրագրի պատասխանատու՝ Վալենտին Թադևոսյան)։

  • Ստեփանյան Թանգուհի, գյուղ Սալլի։ Բազմազավակ ընտանիք։ Տեղահանված Արցախի Քաշաթաղի շրջանից։
  • Գևորգյան Սիրակ, գյուղ Գետափ։ 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավոր։

    «Թեքեյան մշակութային ասոցիացիայի» կենտրոնական վարչության անդամ Արթօ Մանուկյանը հաջորդ  5 օրերի ընթացքում կշարունակի մոնիտորինգային այցեր իրականացնել Արցախի Հանրապետության, Քաշաթաղի շրջանից բռնահանված ընտանիքներին, որոնք հանդիսանում են ծրագրի շահառուներ:

Մոնիտորինգային այցի համակարգող Սյունիք-Զարգացում ՀԿ-ի սոցիալ-տնտեսակ ան ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Հարությունյան։

Հետգրություն

Մոնիտորինգային այցի ողջ ընթացքում ներկա էին նաև Սյունիք-Զարգացում ՀԿ-ի արտաքին խորհրդատուներ դոկտոր Ալմութ Շուլթհայսը և Բերնդ Շուլթհայսը (Գերմանիա):

 ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Եղեգնաձոր-Վայք-Երևան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանը նախապայմաններ չի ներկայացնում, այլ սպասում է Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին

Հաջորդ գրառումը

90-ամյա փառավոր ուղի

Համանման Հոդվածներ

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025
Միջազգային

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025
Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
Միջազգային

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025
Հաջորդ գրառումը

90-ամյա փառավոր ուղի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական